Կարծիք

05.08.2016 11:47


Ձեր համար «օրենքի գիծը» մարշրուտնու գծերն են...

Ձեր համար «օրենքի գիծը» մարշրուտնու գծերն են...

Առավոտ շուտ անեկդոտ կարդալը զվարճալի է: Մանավանդ երբ այն ներկայացնում է ՀՀԿ-ական բիզնես վումնը:
Հ. Նաղդալյանը հայտարարում է, թե «Նախագահն ասաց, որ բոլոր այն անձինք, ովքեր հուլիսյան դեպքերի ժամանակ անցել են օրենքի գիծը, պատժվելու են»:
Անօրինության, անպատժելիության, անիրավության բացառիկ մարմնավորում հանդիսացող ՀՀԿ-ն եւ նրա առաջնորդը խոսում են «օրենքի գիծն» անցնելու մասին:
Ձեր համար «օրենքի գիծը» մարշրուտնու գծերն են, կարմիր կետագծերն են, բահով զինվորներին մահվան բերան տանող գծերն են, երկիրն ու ժողովրդին կողոպտելու-թալանելու համար դեպի պետբյուջե տանող «մայրուղու գծերն» են, 50 տոկոս փայ մտնելու «VIP» գիծն է, եւ նամանօրինակ լիքը ճանապարհներ ունենք, որ ուզած պահին կարող եք անցնել օրենքի գիծը՝ թքելով թղթի վրա գրված օրենքի վրա...
Ի՞նչ օրենքի...Սահմանադրությա՛ն...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը