Կարծիք

05.08.2016 11:37


Ուրեմն Բաղրամյան 26-ի կազմակերպած ցույցերին ու հանրահավաքներին բերման ենթարկվածներին կարելի է ազատ արձակել

Ուրեմն Բաղրամյան 26-ի կազմակերպած ցույցերին ու հանրահավաքներին բերման ենթարկվածներին կարելի է ազատ արձակել

Ինչպես «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ազատ են արձակվել բոլոր բերման ենթարկված քաղաքացիները, ինչպես նաև չեն հարուցվել քրեական գործեր, կամ եթե անգամ այդպիսիք եղել են, ինչպես նախորդ տարի, թող բերման ենթարկված ակտիվիստները հարցաքննվեն որպես վկա և ազատ արձակվեն:

Ի՞նչ է ստացվում: Ուրեմն Բաղրամյան 26-ի կազմակերպած ցույցերին ու հանրահավաքներին բերման ենթարկվածներին կարելի է ազատ արձակել, իսկ այն ակտիվ քաղաքացիներին, որոնք դարձել են ոստիկանների անհամաչափ ուժի կիրառման զոհ, ոչ միայն չի կարելի ազատ արձակել, այլև պետք է քրեական գործեր հարուցել մի բանի համար, որում նրանք մեղավոր էլ չեն:

Պահանջում եմ հուլիսի 19-ի և 29-ի դեպքերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին ազատ արձակել և կարճել քաղաքական դրդապատճառներով հարուցված բոլոր քրեական գործերը:

Խտրականությունն արդարադատության ոլորտում անընդունելի է:

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը