Արծվիկ Մինասյան. «Կառավարությունը Հայաստանը 10–րդ կարգի երկրների շարքին վերջնականապես դասելու քաղաքականություն է վարում»
-Այն, ինչ 2009թ. ընթացքում ձեռնարկեց կառավարությունը, մեր գնահատմամբ ոչ միայն հակասում է երկրի հռչակած կայուն զարգացման քաղաքականությանը, կոալիցիոն քաղաքական ուժերի հռչակած 22 առաջնահերթություններին, այլև երկիրը տնտեսական, սոցիալական առումով մի քանի տարով ետ շպրտեց,- կարծում է ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքերով՝ երբ դիտարկում են 2010թ.-ի կանխատեսումները ու մասնավորապես՝ 1,2% տնտեսական աճի վերաբերյալ կառավարության խոստումները, ակնհայտ է դառնում, որ դա անլուրջ մոտեցում է։
-Թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական առումով կառավարությունը Հայաստանը 10-րդ կարգի երկրների շարքին վերջանականապես դասելու քաղաքականություն է վարում։ Չկա երկրի տնտեսության առողջացման կոնկրետ ծրագիր։ Հակաճգնաժամային միջոցառումներ ասվածը, որ սահուն ձևով ձևակերպվեց որպես հակաճգնաժամային ծրագիր, իրականության մեջ ոչ այլ ինչ է, քան ընդամենը կառավարության անգործության ծածկադմփոց։
ՀՅԴ պատգամավորը նաև հավելեց, որ երբ գա 2009թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակահատվածը, պարզ կդառնա, որ բյուջեն առնվազն 30-40% շեղված կլինի հաստատված ծրագրից.
-Հայաստանի տնտեսական որևէ ցուցանիշ չի խոսում այն մասին, որ մենք իրականացնում ենք նախաձեռնողական քաղաքականություն։ Մենք իրականացնում ենք ուղիղ հակառակը՝ հարմարվողական, Հայաստանի բնակչության կենսապայմանների վատթարացման քաղաքականություն։ Ի վերջո, ինչպես նշեց Ա. Մինասյանը, ցանկացած տնտեսական աճ, եթե չի հանգեցնելու կենսամակարդակի բարձրացմանը, պարզապես փուչիկ է։
Տնտեսական ոլորտի պատասխանատուների այն հայտարություններն էլ, որ հաջորդ տարի աշխատավարձերի, թոշակների և նպաստների նվազեցում չի լինի, պատգամավորը որակում է որպես սեփական անգործությունը թվերի ետևում թաքցնելու փորձ, քանի որ 2010թ-ի գնաճի մակարդակը ցույց կտա իրական գնողունակությունը։ Այս պայմաններում Ա. Մինասյանն այլևս կարևոր չի համարում բյուջեի մեծությունը, կարևորը համակագրային փոփոխությունների պատրաստակամությունն է։
Այսպիսով, ըստ ՀՅԴ խմբակցության ներկայացուցչի, 2010թ.-ին Հայաստանը կկարողանա ճգնաժամից դուրս գալ միայն այն դեպքում, եթե կառավարությունը կա՛մ ընդունի իր անգործությունը և վերադառնա իրական քաղաքականության, կա՛մ հանձնի պորտֆելները և դրանք թողնի այն մարդկանց, ովքեր ունակ են երկիրն այս վիճակից դուրս բերելու։

Արեգնազ Մանուկյան