Քաղաքական

05.08.2016 10:10


«Ֆրիդըմ հաուս». «Սերժ Սարգսյանի նախագահությունից ի վեր՝ երկրում տիրում է բռնապետական իշխանությունը»

«Ֆրիդըմ հաուս». «Սերժ Սարգսյանի նախագահությունից ի վեր՝ երկրում տիրում է բռնապետական իշխանությունը»

Մարդու իրավունքները պաշտպանող «Ֆիդըմ հաուս» վերլուծական կազմակերպությունը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում զինված հարձակման պատճառներին և դրա հնարավոր նշանակությանը: Այս մասին հայտնում է «amerikayidzayn.com»–ը։

«Ֆրիդըմ հաուս»-ի վերլուծաբանները նշում են, թե այն հանգամանքը, որ «Սասնա ծռերն» ի սկզբանե զինված հարձակում գործեցին, սակայն, այնուամենայնիվ, զոհերից խուսափելու համար զենքերը վայր դրեցին, կարող է, ի վերջո, ավելացնել հասարակության համակրանքը նրանց նկատմամբ:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչակարգին՝ հոդվածի հեղինակները նշում են, որ նրա նախագահությունից ի վեր՝ երկրում տիրում է բռնապետական իշխանությունը՝ առաջնորդվելով օլիգարխների շահերից բխող քաղաքականությամբ:

Մանրամասն՝ «amerikayidzayn.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը