Մոտեցան, հարցրին ու սկսեցին ծեծելը. Հարություն Աղլամազյանին դաժան ծեծի են ենթարկել
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին այսօր` օգոստոսի 5-ին, իրենց շենքի դիմաց երեք երիտասարդ դաժան ծեծի են ենթարկել: «NEWS.am»-ի հետ զրույցում Հարություն Աղլամազյանի հայրը` Կարեն Աղլամազյանը, պատմեց, որ Հարությունին այսօր որպես վկա տեղափոխել էին ՀՔԾ, գիշերը ժամը 1-ի սահմաններում, երբ Հարությունը տուն է վերադարձել, հարձակվել են նրա վրա և ծեծի ենթարկել:
«Զանգեց ասաց, որ գալիս ա, ասացի՝ Հարություն, սպասի, գամ քեզ դիմավորեմ, սիրտս վկայում էր: Արդեն շենքի մոտ էր հասել, երեք տղա մոտեցան, հարցրին` Հարությունը դու ես, ասաց` հա, ու սկսեցին ծեծելը: Մինչև մեկի ձեռքից էի առնում, մյուսն էր ծեծում: Օգնություն կանչեցի, հետո՝ «Շտապօգնություն», հիմա «Էրեբունի» հիվանդանոցում ենք, սպասում ենք, որ հետազոտվի»,-պատմեց Հարությունի հայրը:

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։