Բաղրամյան 26-ի պատվերով ազգի գլխին խրատական «նատացիա» են կարդում
Երանավետ խաղաղություն է իջել, այսպես կոչված, իշխանական վերլուծաբանների հոգուն: Բաղրամյան 26-ի պատվերով ազգի գլխին խրատական «նատացիա» են կարդում. վերլուծում կամ փորլուծում են հանրության շրջանում, տարբեր շերտերի «միջակայքում» նկատվող ատելության վտանգավոր զգացման գոյության «երևույթաբանական հիմքերը»: Ծամծմում են մի կեղծ թեմա ու ասելիքն ավարտում մանկապարտեզի դաստիարակչուհու «հումանիստական» քարոզով, թե՝ եկեք համերաշխ ապրենք, եկեք չգժտվենք միմյանց հետ, եկեք ատելությունը փոխարինենք սիրո կենսահաստատ ուժով...Ու նման փտած պաթոսով էլ վերջակետ են դնում: Հանրության, ժողովրդի շրջանում ատելության մի օբյեկտ կա՝ Բաղրամյան 26-ը: Գործող իշխանության կողմից թշվառ «պլեբսի» վերածված մահկանացուներս միմյանց չենք ատում: Ի՞նչ եք «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» աղանդավորական տխմարություններ դուրս տալիս...
Բաղրամյան 26-ի պատվերով ազգի գլխին խրատական «նատացիա» են կարդում
Երանավետ խաղաղություն է իջել, այսպես կոչված, իշխանական վերլուծաբանների հոգուն:
Բաղրամյան 26-ի պատվերով ազգի գլխին խրատական «նատացիա» են կարդում. վերլուծում կամ փորլուծում են հանրության շրջանում, տարբեր շերտերի «միջակայքում» նկատվող ատելության վտանգավոր զգացման գոյության «երևույթաբանական հիմքերը»:
Ծամծմում են մի կեղծ թեմա ու ասելիքն ավարտում մանկապարտեզի դաստիարակչուհու «հումանիստական» քարոզով, թե՝ եկեք համերաշխ ապրենք, եկեք չգժտվենք միմյանց հետ, եկեք ատելությունը փոխարինենք սիրո կենսահաստատ ուժով...Ու նման փտած պաթոսով էլ վերջակետ են դնում:
Հանրության, ժողովրդի շրջանում ատելության մի օբյեկտ կա՝ Բաղրամյան 26-ը:
Գործող իշխանության կողմից թշվառ «պլեբսի» վերածված մահկանացուներս միմյանց չենք ատում:
Ի՞նչ եք «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» աղանդավորական տխմարություններ դուրս տալիս...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից