Քաղաքական

04.08.2016 23:55


ՀԽ անդամին տեղափոխել են ՀՔԾ, իսկ քաղաքացիներին բերման են ենթարկել

ՀԽ անդամին տեղափոխել են ՀՔԾ, իսկ քաղաքացիներին բերման են ենթարկել

«Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Հարություն Աղլամազյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ այսօր քաղաքացիական հագուստով անձինք իրեն աշխատավայրից հարկադրաբար տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն:

Աղլամազյանի խոսքով, իրեն տեղափոխել են, որպեսզի ցուցմունք տա վկայի կարգավիճակում: Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչի վերաբերյալ:

Իսկ Ազատության հրապարակից այսօր քաղաքացիներ են բերման ենթարկվել, ովքեր այնտեղ էին վերադարձել երթից: Ընդ որոշում բերման են ենթարկվել հիմնականում երիտասարդները, ովքեր խաղաղ կանգնած են եղել։

Ըստ որոշ տեղեկությունների՝ բերման է ենթարկվել մեկ տասնյակից ավելի ցուցարար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը