Կարծիք

04.08.2016 17:22


Քանի Երանոսյանները ոստիկանի ուսադիր են կրում, այդ համակարգում որևէ բան չի փոխվի

Քանի Երանոսյանները ոստիկանի ուսադիր են կրում, այդ համակարգում որևէ բան չի փոխվի

Ամեն անգամ զարմանում եմ Սերժ Սարգսյանի անհեռատեսության և հասարակությանը թերագնահատելու վրա: Այս մարդը կարծում է, թե Հայաստանի քաղաքացիների մտավոր ունակությունների մակարդակն իր սպասավորների մակարդակի է, կամ դրանից մի քիչ էլ պակաս: Իր վերջին խայտառակ ելույթում, չնայած, ցավոք, այս ելույթը վերջինը չէ, համոզված եմ, որ նորանոր նմանատիպ ելույթներ լսելու դժբախտություն ունենալու ենք... բայց ինչևէ, իր այդ ելույթում Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին իրենց կատարած վայրագությունների համար, շնորհակալություն հայտնեց Լևոն և Լեռնիկ Երանոսյաններին, ովքեր ղեկավարում և անձամբ անթաքույց հաճույքով մասնակցում էին Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած ջարդին: Իսկ հիմա նա բոլորիս աչքերին փորձում է թոզ փչել, թե, իբր, ոստիկանները պատժվելու են իրենց կատարած հանցանքների համար...ինչ-որ քրեական գործեր են հարուցել, բաժանմունքների պետերին են գործից հանում:

Որևէ մեկը կբացատրի՞ ինձ, թե ինչ կապ ունի, օրինակ, ոստիկանության Նոր-Նորքի բաժանմունքի պետը տեղի ունեցած դեպքերի հետ: Եթե նույնիսկ այդ մարդը կապ ունի (չեմ ճանաչում, չգիտեմ՝ ով է. բարեկամս չէ), ապա նրա մասնակցության չափը և մեղավորությունը հաստատ Երանոսյան եղբայրներից ավելին չէ: Եվ ուրեմն, ի՞նչ է փորձում սրանով ասել Սերժ Սարգսյանը. թո՞զ է փչում բոլորիս աչքերին, թե, իբր, ոստիկաններին պատժում են այդ վայրագութունների համար, թե՞ փորձում է համակարգին ցույց տալ, որ Երանոսյանների վարքը պետք է օրինակ լինի բոլոր ոստիկանների համար, իսկ նրանք, ովքեր այդ ջարդերին չեն մասնակցել, կամ դժգոհել են, հեռացվում են: Կամ գուցե երկուսն էլ միասին: Ամեն դեպքում, քանի Երանոսյանները ոստիկանի ուսադիր են կրում, այդ համակարգում որևէ բան չի փոխվի: Պարո՛ն Սարգսյան, մենք էշ չենք, ոչ էլ հանրապետական:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը