Քաղաքական

04.08.2016 14:30


Շ. Քոչարյան. «Ժիրինովսկու անհեթեթ հայտարարությունն այդքան չարժեվորենք»

Շ. Քոչարյան. «Ժիրինովսկու անհեթեթ հայտարարությունն այդքան չարժեվորենք»

–Ես չեմ կարծում, որ այդ անհեթեթ հայտարարությունը պահանջում է բազմաթիվ պաշտոնյաների արձագանք. այդքան չարժեվորենք. բավական է այն պատասխանը, որը տվել է դեսպանը Ռուսաստանում,– ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու «թքած Հայաստանի վրա...» արտահայտությունը։

Հարցին՝ անհրաժեշտ համարո՞ւմ է արդյոք փոխնախարարը, որ արգելվի Ժիրինովսկու՝ Հայաստան այցելելը, Քոչարյանը նշել է՝ չի կարծում, թե պետք է այդքան արժեք տալ այդ անհեթեթ հայտարարությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը