Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպում ունեցավ գիտնականների հետ։ Դե, հիմնական «կռիվը» ֆինանսներն էին, բայց ես նրան հարցրի՝
-Դուք մտահոգվու՞մ եք, որ գիտնականներին չեն հարգում այս երկրում, չէ՞ որ նրանք զուտ նվիրվածության շնորհիվ, իրենց հերոսության շնորհիվ գիտություն են պահում։ Եթե ֆինանսներ չկան, գոնե կարելի՞ է որևէ կերպ գիտության նկատմամբ հարգանք առաջացնել։ Եվ ընդհանրապես, այս երկիրն ունի՞ հերոսներ։
Նա պատասխանեց՝
-Էս երկրում ո՞ւմ են հարգում, որ։ Ըսկի մեզ չեն հարգում։
Այս օրերին բոլորս հասկացանք, որ անկախ քաղաքական հայացքներից, անկախ գրաված դիրքից ու պաշտոնից՝ նույնիսկ եթե չեն սիրում, բոլորը հարգում են «Սասնա ծռերին»։ Իշխանականները տարիների ընթացքում չկարողացան որևէ կերպ գոնե մոտենալ նման հարգանքի։ Մենք ունենք հերոսներ, և ինձ համար շատ կարևոր է, որ նրանք ոչ միայն կռվող, այլև մտածող ու գործող հերոսներ են։
Սերժ Սարգսյան. «Էս երկրում ո՞ւմ են հարգում, որ»

Աստղագետ Արեգ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից