Սերժ Սարգսյանի օրոք կալանավորում են սահմանամերձ գյուղերին օգնող մարդկանց (լուսանկար, տեսանյութ)
Այն, որ Սերժ Սարգսյանը չի գիտակցում (սրա մասին նա դեռ 2012 թվականին է խոսել), որ մեզանում առկա է սահմանամերձ գյուղերի հետ կապված լուրջ խնդիր՝ ապրելու տարրական պայմաններ չկան, չկան դպրոցներ ու մանկապարտեզներ, դրան էլ գումարած՝ թշնամու կողմից անդադար գնդակոծություններն ու ռմբակոծությունները և պետության անտարբերությունը: Քիչ է, որ Սերժ Սարգսյանը սա չի գիտակցում, դրան էլ գումարած՝ այնպիսի վիճակի է հասցրել երկիրը, որ սահմանամերձ գյուղերին օգնող մարդիկ ձերբակալվում են ու կալանավորվում:
Ընկերներիցս մեկը պատմեց, որ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում կատարված դեպքերից հետո իշխանություններն ապօրինաբար, առանց բերման ենթարկելու սանկցիայի, ոստիկանություն տարան Մարգարյան Սոսին: Տանելը դեռ քիչ է, մի ամբողջ օր հարազատներն իրեն չէին կարող գտնել, իսկ հետո որոշվեց իրեն կալանավորել երկու ամսով, այցելությունների վրա էլ արգելանք դրվեց: Իսկ Սոսն այն մարդկանցից մեկն է, ով իր ուժերի ներածի չափով միշտ փորձել է օգտակար լինի մեր երկրին: Ապրիլյան պատերազմի օրերին առաջիններից մեկն էր, ով գրանցվեց կամավորների շարքում: Դրանից առաջ էլ տարիներ շարունակ օգնել է սահմանամերձ գյուղերին: Ընկերս ինձ այս տեսանյութն ուղարկեց, որում Սոսն իր ընկերների հետ օգնում է Տավուշի մարզի Բերդավան գյուղին. շիֆերներ էին բերել, որպեսզի վերանորոգեին ռմբակոծված դպրոցի տանիքը:
Ինձ նաև սա են ուղարկել. սա Բերդավանի գյուղապետի շնորհակալագիրն է՝ կատարված աշխատանքի համար: Բայց, ի հեճուկս սահմանամերձ գյուղերից ցուցաբերած աջակցության, ի հեճուկս կատարված այլ գործերի, որոնց մասին ես դեռ չեմ խոսի, Սերժ Սարգսյանի իշխանության օրոք այս տղան արժանացավ կալանքի: Սա՛ է Սերժ Սարգսյանի իշխանության ողջ էությունը՝ չօգնել սահմանամերձ գյուղերին, չսիրել սեփական ժողորդին, պատժել բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց հայրենիքը և փորձում հայրենիքի համար մի դրական բան անել: Ես կփորձեմ կապվել այլ տուժածների հարազատների հետ և իրենցից նույնպես տեղեկություն ստանալ և հրապարակել դրանք: Կոչ եմ անում նաև ձեզ՝ իմ ընկերներին և ազնիվ ու սրտացավ բոլոր մարդկանց, դուք էլ անտարբեր մի եղեք. ցույց տանք, որ այդ տղաները հանցագործ խուլիգաններ չեն, ինչպես մեզ են փորձում համոզել:
Ժողովո՛ւրդ, եթե մենք հանդուրժենք Սերժ Սարգսյանի կամայականությունները, ապա հաջորդը կալանավայրում կարող ենք մենք հայտնվել:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից