Կարծիք

04.08.2016 11:26


Երեկ երեխայի աչք հանող էին, այսօր՝ երեխաների պաշտպան (տեսանյութ)

Երեկ երեխայի աչք հանող էին, այսօր՝ երեխաների պաշտպան (տեսանյութ)

Գիտե՞ք, խնդիրն ամենևին էլ ոստիկանների մեջ չէ: Նրանք մեր ազգի մի մասն են, և ինչպես մեր ազգի մեջ ընդհանրապես, այնպես էլ ոստիկանների շարքերում, կան ազնիվ, սրտացավ մարդիկ և մարդկային կերպարանքը կորցրած տականքներ: Խնդիրն այն է, որ ոստիկանության մեր ընկալումը ձևավորվել է ոստիկանների կողմից իրականացվող ապօրինությունների, բռնության ու սանձարձակ պահվածքի հիման վրա:

Բայց ուրիշ ի՞նչ էիք ուզում: Նայեք, թե ինչպես է ոստիկանությունը գործել հուլիսի 29-ին: Եվ իշխանությունների կողմից հենց այսպիսի պահվածքը ոչ միայն չի դատապարտվում, այլ նաև խրախուսվում է ամենաբարձր մակարդակով. Սերժ Սարգսյանի շնորհակալական ելույթը՝ վկա: Հասարակության կողմից ոստիկանության ընկալումը կարծրատիպային չէ. դա գնահատական է տարիներ շարունակ կատարված բռնությունների և ապօրինությունների:

Եվ այս ոստիկանի արածը որքան էլ դրական լինի, չի կարող մոռացնել տալ այն, որ ոստիկանության գնդապետը՝ Լևոն Երանոսյանի եղբայրը, ափաշքյարա նռնակ էր նետում անզեն ցուցարարների վրա՝ «ում կպավ՝ կպավ» սկզբունքով: Կամ այն, որ ոստիկաններն անչափահաս երիտասարդի աչք էին հանել ու ծեծի ենթարկել քաղաքացիներին: Երանի, իսկապես, ոստիկանը երեխաների ու քաղաքացիների պաշտպան լիներ, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանության միակ երաշխավոր:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը