Լրահոս

23.10.2010 14:14


ՀՀ ՊՆ–ն կխստացնի զորակոչի պայմանները

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը, որտեղ ամփոփվել են 2010թ. գարնանային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2010թ. աշնանային զորակոչի խնդիրները: Նիստը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Նա հույս է հայտնել, որ բանակը կհամալրվի հոգեբանորեն պատրաստված և առողջ զորակոչիկներով, քանի որ դա երկրի պետականության ամրապնդման հիմքերից մեկն է։

Նա նաև նշել է, որ հաշվի առնելով ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող սպառնալիքները՝ պետք է լուրջ ուշադրություն դարձնել բանակաշինության հարցին։

Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է առաջնորդվել այն գիտակցությամբ, որ մեր հասարակությունը բանակին տալիս է իր ողջ երիտասարդ մարդկային ռեսուրսը՝ հասարակության անվտանգության ապահովման համար դրա  օգտագործումը վստահելով պետությանը։

-Զորակոչվող սերունդը մեր ազգի ապագայի կերտողն է, վաղվա հանրապետության քաղաքացին։ Ուստի դա հաշվի առնելով՝ ես պատրաստվում եմ ավելի ու ավելի խստացնել զորակոչի պայմանները,-ասել է Ս. Օհանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը