Հնդկաստանում կամրջի փլուզումից զոհված 4 մարդու դի են գտել
Հնդկաստանի փրկարարները շարունակում են մարդանց որոնողական աշխատանքները, ովքեր անհետ կորել էին ՄումբայիՍավիթրի գետի վրայով անցնող կամրջի փլուզման հետևանքով։ Արդեն հաջողվել է գտնել 4 մահացածի դի, որոնց թվում է ավտոբուսներից մեկի վարորդը։
Կամրջի փլուզման պահին դրա վրայով անցնող 2 ավտոբուսի և 2 մեքենայի մեջ գտնվող 3 տասնյակ մարդու ճակատագիր դեռևս անհայտ է։ Որոնողական աշխատանքների ընթացքին խոչընդոտում է գետի ուժեղ հոսանքը։ Գետում ջրի մակարդակն ավելացել է առատ տեղումների պատճառով։
Մահացածների դիերի որոնողական աշխատանքներին ներգրավված են ոչ միայն փրկարարերը, այլ նաև զինվորականները։ Գետի հատակն ուսումնասիրում են ջրասուզակները, իսկ ափը և հունը՝ դեպքի վայրից հոսանքով դեպի ներքև, ուսումնասիրում են ուղղաթիռներից։
Հնդկաստանում կամրջի փլուզումից զոհված 4 մարդու դի են գտել
Հնդկաստանի փրկարարները շարունակում են մարդանց որոնողական աշխատանքները, ովքեր անհետ կորել էին Մումբայի Սավիթրի գետի վրայով անցնող կամրջի փլուզման հետևանքով։ Արդեն հաջողվել է գտնել 4 մահացածի դի, որոնց թվում է ավտոբուսներից մեկի վարորդը։

7or.am