Քաղաքական

03.08.2016 17:51


ՌԴ ԱԳՆ–ն ի՞նչ պարզաբանում է ներկայացրել Ժիրինովսկու հայտարարությունների հետ կապված

ՌԴ ԱԳՆ–ն ի՞նչ պարզաբանում է ներկայացրել Ժիրինովսկու հայտարարությունների հետ կապված

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը իր տեսակետն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ ՌԴ Պետական դումային պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների հետ կապված, և պարզաբանումներ ստացել։ Այս մասին մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում Հայաստանի դեպանատունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է՝

«ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի մեկնաբանությունը՝ Վլադիմիր Ժիրինովսկու կողմից արված արտահայտությունների շուրջ.

Պարոն Ժիրինովսկուն միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը, որի վառ ապացույցներն են տարբեր հարցերի շուրջ նրա կողմից արված անլուրջ մեկնաբանությունները: Այս առումով լուրջ վերաբերվել Հայաստանի նկատմաբ արտահայտություններին և հատկապես փորձել ներկայացնել դրանք որպես Ռուսաստանի դիրքորոշում՝ կրկին անլրջություն է:

Պարբերաբար Ժիրինովսկու կողմից՝ երևույթների հանդեպ արտառոց մեկնաբանությունները, դարձել են նրա քաղաքական գոյատևման դրսևորումներից, որոնք նպատակ ունեն ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա։ Դա, հատկապես, նկատվում է սեպտեմբերին ՌԴ կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

ՌԴ պետդումայի խիստ տարօրինակ պատգամավորի ցինիկ արտահայտությունների մասին մեր տեսակետներն ենք հայտնել ՌԴ ԱԳՆ–ին, որտեղից էլ համապատասխան պարզաբանումներ ենք ստացել»:

Հաղորդագրության մեջ նշված չէ, թե ինչ պարզաբանում է ներկայացվել ՌԴ ԱԳՆ-ի կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը