Քաղաքական

03.08.2016 14:40


Նոր մանրամասներ Հ. Հարությունյանի և Ա. Պետրոսյանի առողջական վիճակի ու գտնվելու պայմանների վերաբերյալ

Նոր մանրամասներ Հ. Հարությունյանի և Ա. Պետրոսյանի առողջական վիճակի ու գտնվելու պայմանների վերաբերյալ
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը «Zham.am»-ի հետ զրույցում նոր մանրամասներ է հաղորդել տղաների առողջական վիճակի մասին:

Նա տեղեկացրել է, որ Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը, ճիշտ է, գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, սակայն նրանց տեղափոխել են այլ հիվանդասենյակներ:

«Իմ բազմաթիվ բողոքներից հետո վերջապես հիվանդասենյակները փոխեցին, բայց, այնուամենայնիվ, քաղաքացիական հիվանդանոց չտեղափոխվեցին: Շուտով թե՛ Աշոտ Պետրոսյանը, թե՛ Հովհաննես Հարությունյանը երկորդ անգամ պետք է վիրահատվեն: Աշոտ Պետրոսյանը երկու ոտքից վիրավորում է ստացել, իսկ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել է աջ ոտքից», - տեղեկացրել է Հայարփի Սարգսյանը` հավելելով, որ վիրահատության հստակ օրը դեռ հայտնի չէ. բժիշկները սպասում են նրանց փոքր–ինչ կազդուրվելուն:

«Ամեն դեպքում, այն վիճակը, որ նախկինում էր, արդեն վերացել է: «Էրեբունի» ԲԿ–ից բուժանձնակազմ է եկել. արդեն երեք օր է՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» են:
Աշոտն ու Հովհաննեսը հակասանիտարական պայմաններում են գտնվել երեք օր: Նրանց երկուսի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր: Ես այդ օրն անմիջապես նկատեցի ու բարձրաձայնեցի, որից հետո աղմուկ բարձրացավ, հոդվածներ տպագրվեցին: Շատ եմ կարևորում լրագրողների աշխատանքը, որ իմ բողոքի բարձրաձայնումը նման տարածում գտավ: Դա շատ էական նշանակություն ունեցավ»,- ասել է նա` հավելով, որ ինքը այդ հակասանիտարական վիճակի դեմ բողոքի դիմումներն ուղարկել է Արդարադատության, Առողջապահության նախարարություններ, ՄԻՊ գրասենյակ, ԱԱԾ համապատասխան բաժին և ՔԿՎ պետին:


Մանրամասն՝ «Zham.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը