Պետդեպը ՀՀ իշխանություններին կոչ է արել զինված խմբի անդամների հանդեպ «հավասար և արդար վերաբերմունք» ցուցաբերել
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին ոստիկանական շենքի շուրջ դիմակայությանը մասնակցած անձանց օրենքի սահմաններում «հավասար եւ արդար վերաբերմունք» ցուցաբերել: Այս մասին ասվում է այսօր տարածված հայտարարությունում.
«Մենք թեթեւացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի շուրջ դիմակայությունը հուլիսի 31-ին ավարտվեց: Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է:
Հուլիսի 30-ին Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ արտահայտելով ԱՄՆ-ի խոր մտահոգությունը հուլիսի 29-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից օգտագործված դաժան մեթոդների, ինչպես նաեւ լրագրողներին եւ նրանց տեխնիկան նշանակետի տակ առնելու վերաբերյալ»:
ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացնում է, որ ուշադրությամբ հետեւելու են բոլոր այդ զարգացումներին:

7or.am