Կարծիք

02.08.2016 17:29


Ծպտուն չեն հանում, որ երգչուհի են դարձել «Արձագանքի» շնորհիվ

Ծպտուն չեն հանում, որ երգչուհի են դարձել «Արձագանքի» շնորհիվ

1990-91թթ. ստեղծված «Արձագանք» ստուդիայի հիմնադիրներից մեկը Եղիշե Պետրոսյանն է: Այդ ստուդիայում են ձայնագրվել հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ:
Նույն Սերժ Սարգսյանը 90-ականներին կառավարական համերգների ժամանակ լսում էր հայտնի «Ծնունդդ շնորհավոր» երգը:
Ամոթալի է, երբ երգիչ-երգահանին այսօր ձերբալակում են այլակարծության համար:
Ամո՛թ:
Արձագանք ստուդիայից իրենց կարիերան սկսած շոու-բիզի ներկայացուցիչներին եւս ամո՛թ...որոնք ոչինչ չեն անում նախակաթվածային վիճակում գտնվող «Արձագանք» ստուդիայի հիմնադիրներից մեկին պաշտպանելու համար:
Ամո՛թ:
Այդ երգչուհիները կարող են իրենց համերգն ընդհատել եւ ողջունել Ռիտա Սարգսյանին... Բայց ծպտուն չհանել այն մասին, որ իրենք երգչուհի են դարձել «Արձագանքի» շնորհիվ:
Ամո՛թ:
Հազար ամո՛թ «Արձագանքի» համահիմնադրին, որի աղջիկը խրված է սերիալային նողկանքի մեջ, ու հայրը լռում է՝ չփորձելով պաշտպանել իր գործընկերոջը...
Որքա՜ն նողկալի եք դուք բոլորդ...

Կիմա Եղիազրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը