Առաջարկում եմ այս օրերին կալանավորված երիտասարդների մասին նույնպես չմոռանալ
Ես, իհարկե, միանշանակ կողմ եմ, որ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խորշուդյանը, Դավիթ Սանասարյանը և քաղաքական ու հասարակական այլ գործիչներ, ովքեր այս օրերին կալանավորվել են, ազատ արձակվեն, սակայն ցանկանում եմ հիշեցնել, որ միայն նրանք չէ, որ այս երկու շաբաթվա ընթացքում դարձել են մեր իրավապահ համակարգի և, ինչու ոչ, քաղաքական պատվերի զոհ։
Նման կարգավիճակում են հայտնվել նաև բազմաթիվ երիտասարդներ, որոնք նույնպես դուրս էին եկել փողոց՝ պայքարելու իրենց ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և երկրում արդարությունը վերականգնելու համար, ովքեր տուժել են ոստիկանության կամայականություններից, իսկ այժմ ստիպված են իրենց կյանքի թանկարժեք օրերն անցկացնել անազատության մեջ։
Երիտասարդներ, ովքեր բազմաթիվ անգամ ապացուցել են, որ «հայրենիք» բառն իրենց համար դատարկ ձայն չէ, և որ նրան պետք է ծառայել անգամ սեփական կյանքը վտանգելով (նման երիտասարդների թվում է նաև իմ եղբայրը, ով ապրիլյան պատերազմի օրերին գրանցվել էր որպես կամավոր՝ Ղարաբաղի դիրքերը պաշտպանելու համար, ով անվադողեր էր տանում Բերդավանի համայնք՝ պաշտպանական դիրքերն ամրապնդելու, ինչպես նաև շինանյութ՝ հրետակոծության հետևանքով տուժած բնակիչների տները վերանորոգելու համար)։
Այնպես որ, առաջարկում եմ այդ երիտասարդների մասին նույնպես չմոռանալ։ Նրանց գուցե դեռ չի հաջողվել հայտնի քաղաքական կամ հասարակական գործիչներ դառնալ, բայց նրանք հաստատ ոչ պակաս կարևոր են մեր ազգի համար և գուցե ավելի մեծ ուշադրության և աջակցության կարիք ունեն։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից