Աշխարհ

02.08.2016 14:50


Պեսկովը պատմել է մեծ քաղաքականության մեջ Պուտինի ընկերների մասին

Պեսկովը պատմել է մեծ քաղաքականության մեջ Պուտինի ընկերների մասին

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան քաղաքական գործիչ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ իրեն բարեկամական հարաբերությունները չեն կապում Վլադիմիր Պուտինի հետ՝ չնայած շատ ուղղություններով համագործակցությունը ընդլայնելու ցանկությանը։ Պեսկովի խոսքերով՝ միջազգային քաղաքականության մեջ բարեկամությունն, ամեն դեպքում, տեղ ունի, սակայն առաջնությունը պետք է տրվի պետության ազգային շահերին, այլ ոչ թե դրանց ղեկավարների անձնական փոխհարաբերություններին։

«Դուք գիտեք, որ նախագահը բարիդրացիական և կառուցողական հարաբերություններ ունի մի շարք համաշխարհային առաջնորդների հետ։ Բայց այս դեպքում ուզում եմ հիշատակել նախագահի խոսքերը՝ հարաբերությունների ինչ տեսակ էլ լինի, ամենագլխավորը երկրի շահերն են, և այդ շահերը բավարարվում են այնքանով, որքանով որ պետք է։ Իսկ լավ կառուցողական հարաբերությունները միայն օգնում են խնդիրների լուծման հարցում, որոնք առաջանում են օրակարգում»,–ընդգծել է Պեսկովը։

«Լավ հարաբերություններ նախագահը շատերի հետ է պահպանում։ Չէի ցանկանա առանձին ազգանուններ նշել։ Նա պարբերաբար շփվում է նոր քաղաքական գործիչների հետ, ովքեր ժամանում են Եվրոպա, և նրան հաջողվում է բարեկամական կապեր հաստատել նրանցից շատերի հետ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը