Թուրքիայի տնտեսությունը 100 մլրդ դոլար է կորցրել հեղաշրջման անհաջող փորձից հետո
Թուրքիայի տնտեսությունը 300 մլրդ թուրքական լիր (100 մլրդ դոլար) է կորցրել երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո։ Այս մասին «Hurriyet Daily News»–ի լրագրողներին հայտնել է Թուրքիայի առևտրի և մաքսատան նախարար Բյուլենթ Թյուֆենքչին։
«Եթե մենք գնահատենք ռազմական բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքերը, ռումբերն ու շինությունները, ապա դրանց արժեքը 300 մլրդ լիր է կազմում նախնական հաշվարկներով»,–ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ այդ թիվը կարող է աճել զբոսաշրջային բիզնեսում գրանցված կորուստների հետ։
Թյուֆենքչին նաև նշել է՝ երկրի շուկաները հաջողությամբ հաղթահարել են այդ «դժվար քննությունը»։ Ուրբաթ օրվա խռովությունից հետո՝ արդեն երկուշաբթի, բոլոր բանկերն բորսաները բաց էին։

7or.am