Գալիք ընտրությունները հասարակության պահանջը կատարելու թերևս վերջին հնարավորությունն են
Սերժ Սարգսյանի ելույթն ուղղակի ապտակ էր հայ հասարակությանը: Ապտակ, որը, կարծես թե, կրկին կուլ ենք տալու: Թողնելու ենք, որ սա էլ մարսի: Չեմ ցանկանում բովանդակային անդրադառնալ նրա ելույթին. համոզված եմ՝ բոլոր սթափ մտածող մարդիկ կիսում են իմ զայրույթը Սերժ Սարգսյանի արտահայտած յուրաքանչյուր պարբերության վերաբերյալ:
Սակայն ուրիշ բան եմ ուզում ասել. ՊՊԾ գնդում կատարվածի համար բոլորս ենք մեղավոր: 2.5 մլն մարդ ենք այս երկրում ապրում և 8 տարի է՝ հանդուրժում ենք այն ամենը, ինչ անում են Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները: Մենք ենք մեր պասիվությամբ ու անտարբերությամբ զենք դրել «Սասնա ծռերի» ձեռքում ու դրդել նրանց այդ հուսահատ քայլին: Ու թող ոչ ոք չմտածի, թե մենք ոչինչ չէինք կարող անել... Բազմիցս այդ հնարավորությունն ունեցել ենք, փոքրիկ հաղթանակներ էլ ենք ունեցել, սակայն համապատասխան կամք չենք դրսևորել մեր նպատակին հասնելու համար:
Այո՛, բռնի ուժով, զենքով խնդիրները չեն լուծվում, բայց զենքն ու բռնությունը գալիս են այն ժամանակ, երբ սպառվում են խնդիրները լուծելու բոլոր այլ տարբերակները: Հորդորներով, սութի հայրենասիրական ճառերով դեպքերի նման զարգացումը չես կանխի. դա, եթե կուզեք, հասարակության գոյության ֆունկցիաներից մեկն է: Չի կարելի երկիրը թալանել, քաղաքացիներին նվաստացնել, զրկել հայրենիքից, բարեկեցիկ կյանքից ու սպառնալ, թե եթե չհնազանդվեք, մենք երկիրը կկորցնենք...մենք արդեն մեր երկիրը կորցնում ենք, արդեն բոլորս պատանդ ենք ձեր ձեռքին:
Ասածս ի՞նչ է...հուսով եմ, որ դեռ շատ ուշ չէ, որ մենք դեռ չենք հատել «չվերադարձի սահմանը» և դեռ կարող ենք խաղաղ ճանապարհով փոխել իշխանությունը և հասնել արմատական փոփոխությունների: Այդ արմատական փոփոխությունները, միևնույն է, լինելու են. դա այլևս այս իշխանություններից ու Սերժ Սարգսյանից կախված չէ: Սակայն դեռևս նրանցից է կախված, թե ինչպես կընթանան այդ փոփոխությունները: Գալիք ընտրությունները հասարակության պահանջը կատարելու թերևս վերջին հնարավորությունն են:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից