ՀՀ քաղաքացիները վաղուց գիտեն, որ Սերժ Սարգսյանի խոսքն իր իսկ համար արժեք չի ներկայացնում։
ՀՀ քաղաքացիները նաև գիտեն, որ Սերժ Սարգսյանի ասածները պետք է հակառակ իմաստով հասկանալ։
Այս ամենը հաշվի առնելով՝ նկատենք, որ ՀՀԿ ղեկավարը բավական մտահոգիչ ու վտանգավոր հայտարարություն է արել։
«Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»,– ասել է նա։
Որքան էլ հիմա իշխանական սազանդարները փորձեն ռազմահայրենասիրական տեսք տալ Սարգսյանի ասածներին, միևնույն է, ստանում ենք հետևյալ պատկերը. Սարգսյանը վերահաստատում է իր կողմ լինելը Ղարաբաղի խնդրի լուծման կազանյան կամ, որ նույնն է, փուլային տարբերակին, ըստ որի՝ հայկական կողմը սկզբում հանձնում է հինգ շրջան, հետո՝ երկու շրջան, իսկ նախկին ԼՂԻՄ տարածքի կարգավիճակի հարցը մնում է անորոշ ապագային, ասել է թե՝ Ղարաբաղն ամբողջությամբ մնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Այս ամենի անունը դրել են փոխզիջումային տարբերակ, բայց իրականում սա միակողմանի զիջում է՝ կապիտուլյացիա։
Այնպես որ, «ռազմահայրենասիրական» ճառերի հետևում թաքնվելը բան չի փոխում։ Հատկապես, որ Սարգսյանը չի հստակեցնում քարտեզը, այսինքն՝ չի հստակեցնում, թե որ տարածքը նկատի ունի ասելով, թե Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ի դեպ, մի ժամանակ էլ նա պնդում էր, թե հայ-թուրքական արձանագրությունները նախապայմաններով չեն, բայց հետո սկսեց «ռազմահայրենասիրաբար» կռիվ տալ նախապայմանների դեմ, բայց ՀՀ-ն արդեն վնասները ստացել էր:
Ինչ է թաքնված «ռազմահայրենասիրական» ճառի հետևում

Կորյուն Մանուկյան