Կարծիք

02.08.2016 11:03


Ով և որ օրենքի հիման վրա է դատելու ապստամբներին

Ով և որ օրենքի հիման վրա է դատելու ապստամբներին

Օրենքի տառը և ոգին, ոչ իրավաբանի կարծիք
--------
Հայաստանում օրինքի տառը և ոգին խորքային հակասության մեջ են հայտնվել:
Որքանով ես եմ հասկանում, օրենքի ոգին պայմանավորված է հանրային լեգիտիմությամբ, այսինքն՝ օրինական ընտրությունների հիման վրա ձևավորվում է մի մարմին, որը կոչվում է խորհրդարան, որը և ընդունում է օրենքներ:
Տեղի է ունեցել ապստամբություն ֆորմալ իշխանության դեմ, և օրենքի ոգու հիմքը հանդիսացող հանրությունն այն ճանաչել է արդար. անգամ այն փոքրաքանակ անձինք, ովքեր դա համարեցին հանցանք, ստիպված եղան կա՛մ լռել, կա՛մ փոխել իրենց կարծիքը:
Առաջանում է հարց՝ ով և որ օրենքի հիման վրա է դատելու ապստամբներին:
Սա հռետորական հարց կարող է թվալ, բայց հետագան ցույց կտա, թե հարցը որքանով է հռետորական, ու որքանով է շատ կոնկրետ, պրակտիկ հարց, որը կարող է ազդել դեպքերի ընթացքի վրա:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը