Կարծիք

01.08.2016 22:37


Իսկ ազգը համաձա՞յն է, որ բոլոր առումներով ձախողված մարդը ձևավորի նոր իշխանությունը

Իսկ ազգը համաձա՞յն է, որ բոլոր առումներով ձախողված մարդը ձևավորի նոր իշխանությունը

Երբ ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու մասին խոսում է Սերժ Սարգսյանը, որի ղեկավարման 8-ամյա շրջանից, մեղմ ասած, դժգոհ է ազգի մեծամասնությունը, հարց է առաջանում՝ իսկ ազգը համաձա՞յն է, որ բոլոր առումներով ձախողված մարդը ձևավորի նոր իշխանությունը:
Ի՞նչ ասել է «ազգային համաձայնության իշխանություն», որը ձևավորելու գործն իր ձեռքն է վերցնում մի մարդ:
Պարզ չէ՞, որ այդ մեկ մարդը սեփական քմահաճույքով է առաջնորդվելու և նոր իշխանության մեջ «լցնելու» է իր համար ցանկալի «կոնտինգենտին»:
Ուրեմն, այն կարող է կոչվել «Մելիք-Ադամյան փողոցի համաձայնության իշխանություն»:
Ազգը ոչ մի կապ չի կարող ունենալ դրա հետ:
Եվ ամենակարևոր հարցը՝ ՀՀԿ ղեկավարը հիմիկվանից արդեն գիտի՞, որ 2017-ին ինքն ու իր կուսակցությունը հաղթելու են:
Եթե այո, ապա որտեղի՞ց գիտի: Ա՞րջն է ասել նրա ականջին, որ այսօրվանից արդեն պատրաստվում է լծվել բանից բեխաբար ազգի անունից նոր իշխանության ձևավորման գործին:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը