«Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը»,- անդրադառնալով հողեր հանձնելու մասին խնդրին՝ հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Այս սրտառուչ հայտարարությունը նա արել է նախագահականում հասարակական, քաղաքական, մշակութային «էլիտայի» հետ հանդիպման ժամանակ:
Սարգսյանի ողջ գիտակցական կյանքի դրվագներին չենք անդրադառնա, բայց ապրիլյան չորսօրյա պատերազից հետո՝ մայիսի 17-ին Վիեննայից վերադառնալուց հետո, բոլորն են հիշում օդանավային ասուլիսում նրա արած հայտարարությունը 800 հեկտար տարածքի կորստի մասին: Բոլորն են հիշում, թե ինչ ասաց այդ կապակցությամբ: Հայտարարեց, որ այդ 800 հեկտարը ռազմավարական և մարտավարական տեսակետից որևէ նշանակություն չունի (հիշեցնենք, որ այդ տարածքային կորստի հետևանքով Թալիշը դատարկվել է):
Ապրիլյան պատերազմից հետո ՀՀԿ ղեկավարը ոչ պաշտոնը զոհաբերեց և ոչ էլ կյանքը: Չենք խոսում արդեն 2011-ին Կազանում նրա կողմից 5 շրջան հանձնելու վերաբերյալ տված համաձայնության մասին («Բլումբերգին» տված հարցազրույցում ինքն է խոստովանել. ապրիլի 25. 2016): 2011-ին էլ ոնց որ թե Սարգսյանը ողջ ու առողջ էր ու պաշտոնն էլ պինդ պահած-նստած էր: Այսինքն՝ երկուսն էլ չզոհաբերեց:
Չարժե հիշեցնել անգամ 2001-ին ԱԺ-ում արած նրա հայտարարությունը. «Ինչի Աղդամը մեր հայրենի՞քն է»: –15 տարի առաջ էլ ինքնազոհաբերման փաստ չի արձանագրվել:
Երկու տարի առաջվա նրա հայտարությունը «Բազե» ճամբարում հաստատ լավ եք հիշում: Երբ ասաց, թե մեր օրենսդրությամբ և մեր պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ: Այդ ժամանակ էլ, երևի, բազեականները նրան թույլ չտվեցին ինքնազոհաբերվել Ծաղկաձորում (տեղը, հավանաբար, պատշաճ չէր. ա՛յ որ հասներ Բաղրամյան 26, կարելի էր: Բայց դե, հասավ ու փոշմանեց):
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ ունեցող մարդն ինչ անփույթ է գտնվել ու ինչպիսի անտարբերություն է դրսևորել ՀՀ զինված ուժերի նկատմամբ: 8 տարի շարունակ անտեսել է բանակը և այն արդիական զենք-զինամթերքով չի ապահովել: Զինվորներին թողել է բահի հույսին, ինչի հետևանքով 4 օրում արտառոց թիվ արձանագրվեց. մոտ 120 զինվորական կորցրինք: Սրանից հետո էլ Սարգսյանի մտքով չանցավ զոհաբերել պաշտոնը կամ կյանքը:
Իսկ հիմա նախագահական պալատում կանգնել ու «մահապարտի» ճառ է արտասանում՝ առնվազն քմծիծաղ առաջացնելով հանրության շրջանում: Զոհաբերության պատրաստ մարդն այդ մասին չի հայտարարում: Սուսուփուս պաշտոնին հրաժեշտ է տալիս, ինչի հիմքերը լիուլի եղել են նրա «ողջ գիտակցական կյանքի» ընթացքում: Հիմա՝ առավել ևս:
Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի - 2

Կիմա Եղիազարյան