«WikiLeaks» կայքը իրաքյան պատերազմի մասին 400 հազ. գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
«WikiLeaks» կայքը, որը մասնագիտացված է գաղտնի տեղեկատվություններ տարածելում, երեկ երեկոյան մոտ 400 000 գաղտնի փաստաթուղթ է հրապարակել՝ կապված Իրաքում ԱՄՆ-ի ծավալած ռազմական գործողությունների հետ։
Ինչպես ասված է կայքում, 391 832 ռազմական զեկույցները, որոնք կոչվում են «Իրաքյան դոսիե», ընդգրկում են 2004թ. հունվարի 1-ից 2009թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։
-Դրանք (հաշվետվությունները) մանրամասն տեղեկություններ են տալիս իրաքյան իրադարձությունների մասին, որի վկաները ԱՄՆ զինծառայողներն են եղել։ Այն նաև առաջին անգամ թույլ է տալիս իսկապես թափանցել գաղտնի պատերազմի պատմության խորքերը, որի մեջ Միացյալ Նահանգների կառավարություը լիարժեք մասնակցություն է ունեցել,-ասվում է կայքում։
«WikiLeaks»-ի հրապարակած փաստաթղթերում նշված է մոտ 110 հազ. մարդու մահվան մասին, որոնցից 66 000-ը «խաղաղ բնակչություն» են, համարյա 24 000-ը՝ «հակառակորդներ», ավելի քան 15 000-ը՝ «ընդունող երկրի ծառայողներ» (Իրաքի ռազմիկներ) և 3700-ը՝ «բարեկամներ» (ամերիկյան զինծառայողներ)։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, «WikiLeaks» կայքը որոշ համաշխարհային ԶԼՄ-ների հրապարակումից քիչ ավելի վաղ է տրամադրել այդ փաստաթղթերը։