Քաղաքական

01.08.2016 16:49


Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են, հայրը՝ կասկածյալի կարգավիճակում

Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են, հայրը՝ կասկածյալի կարգավիճակում

«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արեգ ու Սերգեյ Կյուրեղյանները օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի եղբայրներն են: Այսպիսով՝ Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են: Ընտանիքի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, կասկածյալի կարգավիճակում է:

Այդ վիճակում էլ Արմենակը ուժ է գտնում իր մեջ՝ կատակում է. «Հիմա մտածում եմ՝ մի սենյակ տան, գոնե բոլորս միասին լինենք»:

Հայկ, Արեգ, Սերգեյ Կյուրեղյանների հայրը դեռ տեղյակ չէ՝ որտեղ են երկու որդիները. «Ենթադրում եմ, որ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում են»: Տղաները դեռ պաշտպան էլ չունեն:

Արմենակ Կյուրեղյանն այս պահին չի կարևորում իրավական հարցերը: «Իրավաբանական տերմիններով խոսել, ակնկալել արդար դատ, օրենքներից մեջբերումներ անել՝ անիմաստ է: Ուրիշ բան է տեղի ունեցել՝ մարդկանց սրտերում ու մտքերում է փոփոխություն եղել, որը անշրջելի է: Փոխվել է Հայաստանը, դրվել է ճիշտ ճանապարհի վրա: Դա կբերի իր արդյունքը: Մինչ այդ դժվար է լինելու, փշոտ ճանապարհ ենք անցնելու»,-«Հետք»–ին ասաց Արմենակը:

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը