Կարծիք

01.08.2016 15:25


Գուցե ընտրություններով կարողանանք Սերժից ազատվել

Գուցե ընտրություններով կարողանանք Սերժից ազատվել

«Սասնա ծռերի» գործողություններից հետո երկրի կառավարման հետ կապված ոչինչ չփոխվեց. ավելին՝ ավելի սրվեցին հասարակության ատելությունը, նողկանքն այս իշխանության նկատմամբ: Հիմա շատերից կլսենք՝ «ես երկիրը երկիր չի դառնա»:

Նորություն չէ, որ երկիրն անդունդից դուրս բերելու համար խորքային փոփոխություններ են անհրաժեշտ, և եթե այս ընտրություններին ժողովուրդն ընտրի Սերժ Սարգսյանին, այսինքն՝ ՀՀԿ-ին, ապա մենք կարձանագրենք հայ ժողովրդի կործանման վերջին փուլը:

Եկեք ամեն ընտրությունից առաջ հիշենք գոնե 2008թ-ի և 2016թ-ի Սերժ Սարգսյանի կազմակերպած սպանդը, հիշենք ապրիլյան պատերազմի ժամանակ հարյուրավոր զինվորների մահվան պատճառները, զենք, վառելիք չունենալը: Հիշենք Սարի թաղի բնակիչների ահաբեկված դեմքերը, երեխաների արցունքները, մարդկանց աչք հանելը, կանանց վրա զենք բարձրացնելը, հայհոյելը, լրագրողներին ծեծելը, վառվող մարդկանց ու նրանց տները... Թող այս դեպքերը դաջվեն բոլորի ուղեղներում, և որպեսզի Սերժ Սարգսյանից ազատվելու պատրաստակամությունն այսօրվա նման անհամեմատ մեծ լինի:

Եթե այսքանից հետո Սերժ Սարգսյանին գեթ մեկ հոգի (բացի իր յուրայիններից) ձայն տա, ապա այս երկրի ու մարդկանց գլխին ինչ անում են՝ քիչ է: Սթափվե՛ք, ժողովո՛ւրդ. գուցե ընտրություններով կարողանանք Սերժից ազատվել:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը