Ազգի մեջ մեզ համար թշնամիներ չփնտրենք: Անշուշտ, այն, ինչ ուրբաթ օրը կատարվեց Սարի թաղում, որևէ արդարացում չունի. ոստիկանության կողմից նման անմարդկային կերպով անզեն քաղաքացիների վրա հարձակումը միանշանակ դատապարտելի է: Սակայն կարևոր է, որ մենք կարողանանք սթափ և ճիշտ գնահատել տեղի ունեցածը:
Այդ վայրագությունից հետո շատերը, մեղմ ասած, չարացած են ոստիկանության դեմ, և նրանց պահվածքը քննադատելով հասնում են այնպիսի ծայրահեղության, որ թշնամանքի է հասնում: Այո, իհարկե, այդ հարձակման ժամանակ եղել են մարդիկ, որ այլ պայմաններում հանցագործ էին դառնալու, այլ ոչ թե ոստիկան, և վերադասի հրամանն անթաքույց հաճույքով էին կատարում: Սակայն այդպիսիք մեծամասնություն չեն: Իսկ մեծամասնությանը ստիպել են անել այն, ինչ իրենք արել են:
Իշխանություններն այս օրերին նաև ոստիկանության աշխատակիցներին էին Խորենացի փողոցում պատանդ պահում: Այս օրերին եղել եմ այնտեղ, շատ բան եմ տեսել, որի մասին այս պահին չեմ ուզում խոսել: Բայց ասեմ այն, ինչ նաև այդ թաղի բնակիչներն են տեսել: Ոստիկաններն այդ օրերին ստիպված էին գիշերել բաց երկնքի տակ, նրանց ծառայության համար չկային կենսական պայմաններ, և ենթադրում եմ, որ իշխանությունները դա միտումնավոր էին անում՝ ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ ատելություն սերմանելու համար: Այս օրերին իշխանությունները գնացին նաև ավելի ստոր քայլի. լռություն պահպանելով՝ նրանք ժողովրդի դժգոհության գլխավոր թիրախ դարձրեցին հենց այդ պատանդ-ոստիկաններին. նրանք թաքնվեցին այդ՝ հիմնականում երիտասարդ տղաների ու աղջիկների հետևում, որոնք ճարահատված՝ սոցիալական պայմաններից ելնելով, գնացել են այդ գործին ու գործիք դարձել Սերժ Սարգսյանի կեղտոտ խաղի մեջ:
Իսկ այդ ոստիկաններից շատերի համար տեղի ունեցածը նույնքան անընդունելի էր, որքան և մեր բոլորի համար: նրանցից շատերը խոսում էին, որ այս դեպքերից հետո չեն ցանկանում մնալ այդ համակարգում և կնախընտրեն արտագաղթել ու գործ գտնել այլ երկրներում, քան մնան ու շարունակեն ծառայել այս ռեժիմին:
Եվ ուրեմն, դատապարտելով ոստիկանների պահվածքը՝ չընկնենք ծայրահեղությունների մեջ, ու մեզ համար ժողովրդի մեջ թշնամի չփնտրենք: Դա հենց այն է, ինչին ձգտում է Սերժ Սարգսյանը: Նա՛ է կատարվածի գլխավոր պատասխանատուն ու մեղավորը, և հասարակության արդարացի զայրույթի թիրախը պետք է հենց ի՛նքը լինի և այդ վայրագության կազմակերպիչները, այլ ոչ թե նրանց ձեռքում պատանդ դարձած կատարողները:
Սերժ Սարգսյանն է կատարվածի գլխավոր պատասխանատուն

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից