Բրիտանացի զույգն ադամանդե զարդեր է հայտնաբերել հին աթոռի միջից
Բրիտանացի զույգը՝ Անջելա և Էնգուս Միլներ–Բրաունները, ադամանդե զարդեր են հայտնաբերել հին աթոռի միջից։ Այս մասին հաղորդում է «Metro»–ն։ Զարդերի արժեքն աթոռի հետ 5 հազար ֆունտ ստեռլինգ է գնահատվում։
Հարավային Լանարքշիրի բնակիչները գնել են 5 ֆունտ ստեռլինգ արժողությամբ աթոռը 10 տարի առաջ։ Այդ ժամանակ նրանք այն աստառապատելու գումար չեն ունեցել, այդ պատճառով էլ աթոռը թողել են ձեղնահարկում, որտեղ էլ և 6 տարի մնացել է։
Այնուհետև Միլներ–Բրաունը վերցրել է աթոռը և տարել վերանորոգման։ Դրանից հետո ամուսինը սկսել է կնոջը ադամանդներ նվիրել։ Ամուսնության տարելիցին կինը ստացել է մատանի, Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ՝ ականջօղեր և Զատկին՝ բրոշ։
Պարզվել է, որ աթոռում պահված են եղել ադամանդե զարդեր, սակայն Միներ–Բրաունն այն գաղտնի է պահել, որպեսզի զարմացնի կնոջը թանկարժեք նվերներով։ Կինն ամուսնուն ռոմանտիկ է անվանել՝ նշելով՝ երբեք չես իմանա, թե ինչ կարող ես գտնել հին կահույքի միջից։

7or.am