Աշխարհ

01.08.2016 10:50


ԻԼԻՊ–ը ջիհադի կոչ է արել Ռուսաստանում (տեսանյութ)

ԻԼԻՊ–ը ջիհադի կոչ է արել Ռուսաստանում (տեսանյութ)

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 9–րոպեանոց տեսաուղերձ է հրապարակել, որում կոչ է անում ջիհադ սկսել Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«YouTube»–ում հրապարակված հոլովակում, որտեղ զինյալների մարզման կադրերն են, սպառնալիք է հնչում ռուսաստանցիների հասցեին և ուղերձ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Դրանից հետո ջիհադի կոչ է արվում։

Փորձագետները դեռևս չեն պարզել տեսանյութի ծագումը, սակայն նշվում է, որ այն հրապարակվել է «Telegram»–ում, որից օգտվում են իսլամականները։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ ԱԴԾ–ն հերքել է ՌԴ–ում պատրաստվող ահաբեկչության մասին տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը