Սեֆիլյանը հրապարակել է այն հարցերը, որոնց շուրջ ի վիճակի կլինի «Սասնա Ծռեր»–ին համոզել զենքը վայր դնել
Քանի որ ինձ առ այսօր հնարավորություն չի տրվում Սասնա Ծռերի հետ անմիջական հանդիպման ընթացքում ճշտել նրանց առաջադրած պահանջների շուրջ նրանց դիրքորոշումը, եւ ես արդեն իսկ տեղեկացված եմ, որ իշխանությունը որեւէ ողջամիտ քայլ չի կատարում արյունահեղությունից խուսափելու համար, իսկ ժողովուրդն իսկապես պետք է տեղյակ լինի բանակցային այն բովանդակությունից, որ ես առաջարկում եմ որպես ոսկե միջին, ապա ես հնարավորինս հակիրճ բնութագրեմ, թե որ հարցերն են, որոնց շուրջ, իմ պատկերացմամբ, ես ի վիճակի կլինեմ Սասնա Ծռեր խմբի տղաներին համոզել զենքը վայր դնել: Սրա համար ինձ հարկավոր է նրանց ուղղակիորեն հանդիպել, իսկ եթե իշխանություններն ունեն որեւէ մտավախություն, որ ես դուրս չեմ գա գնդի տարածքից եւ ինքս զենք կվերցնեմ, ապա ես պատրաստ եմ ընդունել նրանց կողմից առաջադրվելիք ցանկացած երաշխիքի պահանջ: Ես այս լարված իրավիճակում պատրաստ եմ եւ բազմիցս հայտնել եմ այն մասին, որ խնդրի խաղաղ եւ անարյուն կարգավորման համար պատրաստ եմ ձեռնարկել ամեն հնարավորը:
• Ներքեւում նշված պահանջների բավարարման կամ դրանց բավարարմանն ուղղված քայլերի նպատակով անհրաժեշտ է լինելու ժողովրդի վստահության կառավարություն, որի կազմմանը պետք է օր առաջ ձեռնամուխ լինել: Այն զբաղվելու է հիմնականում այս քայլերի անխոչընդոտ իրականացման ուղղությամբ:
Արցախ - Այս գերխնդրում հիմնական գիծն այն է, որ պետական ամբողջ գործունեության նպատակն է Արցախն իր մինչ 2016թ.-ի ապրիլի 1-ն ունեցած սահմաններով Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս հայտարարելը եւ դրա միջազգային իրավական ամրագրումներին հասնելը: Սա այն ընդունելի շեմն է, որը չի կարելի նվազեցնել: - Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման տեսլականի իրագործման ուղղությամբ ռազմավարական եւ մարտավարական քայլերի մանրամասները ես ներկայացնելու եմ ըստ անհրաժեշտության: • Պաշտպանության եւ անվտանգության ոլորտներ Բանակ - Արմատապես փոփոխվի մարտական հերթապահության մարտավարությունը, որի հիմնական նպատակն է ավելի քիչ մարդկային ուժերով Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանությունը: - Բացառել զորակոչիկների կողմից ուղղակի մարտական հերթապահության կրելը: Այդ ծառայությունը պետք է իրականացվի բացառապես կամավորության հիմունքներով պայմանագրային զինծառայողների կողմից: Զավակներ չունեցող պայմանագրային զինծառայողներին պետք է արգելվի մարտական հերթապահության կրելը:
Ոստիկանություն - Ոստիկանության հրամանատարական ամբողջ կազմի փոփոխություն: Ոստիկանապետն ու իր բոլոր տեղակալները պետք հեռացվեն իրավապահ համակարգից անվերադարձ եւ իրենց գործողությունների համար պետք է կանգնեն քրեական արդարադատության առաջ: Ոստիկանության նոր պետը պետք է լինի ոստիկանության համակարգից դուրս անձնավորություն: - Ոստիկանության կազմը պետք է էականորեն փոփոխվի՝ ժողովրդի դեմ վարձկանների զորամասեր պահելու փոխարեն, այդ զորամասերի անձնակազմին պետք է անհապաղ հնարավորություն տրվի ավելի բարձր աշխատավարձով պայմանագրային զինծառայության անցնել՝ հայրենիքին արտաքին վտանգից պաշտպանելու նպատակով, բանակում պայմանագրային զինծառայողի կարգավիճակում՝ իրենց կոչումների պահպանմամբ: - Ոստիկանության նոր պետը եւ նրա տեղակալները պետք է որեւէ առնչություն չունենան վերջին դեպքերի եւ մարտի 1-ի գործողություններին, որպես ուղերձ մնացած բոլորին, որ ժողովրդի արյան վրա ձեռք տաքացնել չի լինելու այլեւս Հայաստանում եւ յուրաքանչյուրը պետք է պատժվի:
Պաշտպանության եւ ինքնիշխանության ոլորտ - պետք է անմիջապես սկսել բանակցություններ ՌԴ սահմանապահ զորամիավորման կողմից Հայաստանի սահմանների հսկողությունը դադարեցնելու ուղղությամբ՝ ՌԴ զինված ուժերի մնացյալ զորախմբի հարցը թողնելով ապագայում լուծման: Հայաստանի արտաքին սահմանները պետք է հսկվեն միայն Հայաստանի զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների կողմից: - ՌԴ սահմանապահները պետք է Հայաստանին փոխանցեն Հայաստանի սահմանների հսկողության համար իրենց տրամադրված ողջ ռեսուրսը, ներառյալ նաեւ հետախուզական եւ հակահետախուզական ցանցերը, որքանով որ դա հնարավոր կլինի:
• Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:
Մասնավորապես՝ • Հայկ Կյուրեղյան, Շանթ Հարությունյան եւ մյուսներ, Վոլոդյա Ավետիսյան, Գեւորգ Սաֆարյան: Այս ցանկը սպառիչ չէ: Այս պահին բոլորի անունները չեմ մտաբերի:
• Վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ (Սասնա Ծռեր խմբին ի պաշտպանություն կազմակերպված հավաքների առնչությամբ) ձերբակալված բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցները պետք է փոխվեն եւ նրանց համար ապահովվի արդարության բոլոր պահանջների բավարարմամբ դատաքննություն:
• Պետք է դադարեցվեն բոլոր հալածանքները եւ հետապնդումները, որոնք կապված են վերջին իրադարձությունների հետ:
• Բացի քաղբանտարկյալների հարցից, Հայաստանում արդար դատաքննության իրավունքի համատարած խախտումների պայմաններում պետությունը պետք է լրջորեն քննարկի եւ դիմի աննախադեպ եւ ընդարձակ համաներման՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները: Ցմահ բանտարկյալների համար պատժից պայմանական-վաղաժամկետ ազատումը պետք է իրական հնարավորություն լինի՝ օրենքով նախատեսված չափանիշներին բավարարելու դեպքում:
• Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին - ընտրական օրենսդրության բարեփոխում, մասնավորապես, գլխավորապես եւ առաջին հերթին ընտրողների կողմից ստորագրված ցուցակների բացարձակ հասանելիություն ժողովրդին եւ յուրաքանչյուրին: Այս ցուցակները ցանկացած իշխանության օրինակարգության վկայականն են, որը 1996թ.-ից ի վեր որեւէ իշխանություն Հայաստանում չի ունեցել: Առանց այդ վկայականի որեւէ մեկը կամ որեւէ խումբ իշխանության հավակնելու իրավունք չունի: Այլապես իր արածը իշխանության յուրացում է, ինչին ականատես ենք արդեն քսան տարի: Արդարադատության ոլորտ
• Պետական կառավարման, արդարադատության եւ օրենսդիր համակարգի բոլոր օղակներից պետք անվերադարձ հեռացվեն բոլոր այն անձինք, ովքեր առնչություն են ունեցել ա) մարտի 1-ին ժողովրդի դեմ ուժ կիրառելուն եւ հետագայում քաղաքական բանտարկություններին: Եթե նրանք այդ արել են որեւէ սպառնալիքի կամ հարկադրանքի ներքո, ապա պետք է հրապարակային կերպով, ամենայն մարմասնությամբ պարզաբանեն այդ հանգամանքները՝ նշելով անուններ եւ մյուս տվյալները եւ հրապարակայնորեն ներողություն խնդրեն այդ անելու համար: Եւ բ) բոլոր այն պետական պաշտոնյաները, որոնք առնչություն են ունեցել ապօրինի բռնություն գործադրելուն վերջին օրերի ընթացքում, պետք է կանգնեն դատարանի առջեւ:
• Հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի Հայաստանում պետության կարիքների համար մարդկանց ունեզրկման վերաբերյալ վերջին տասնամյակի բոլոր գործերը, եւ այդ կապակցությամբ կառավարությանը կներկայացվի առաջարկներ՝ արդարության վերականգնման նպատակով (Գլխավոր եւ Հյուսիսային պողոտաներ, Լոռվա եւ Սյունիքի մարզեր, եւ այլն):
Սոցիալական եւ բնապահպանական
- Հայաստանի ընդերքի եւ բնության հոշոտումը պետք է դադարեցվի: Ընդերքը պետք է զգուշորեն օգտագործվի եւ բացառապես ու միայն պետական շահերի ամենախիստ պաշտպանությամբ, ստվերային ամբողջ շրջանառության բացառմամբ եւ հանրության վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների կողմից: Ձեւերը մասնագետները պետք է հուշեն: - Կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեն աղքատ եւ աղքատության եզրին գտնվող ընտանիքների վրա դրված վարկային բեռի թեթեւացմանն ուղղված գործունեությանը: - Էլէկտրաէներգիայի եւ գազի ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողությամբ հասնել դրանց սակագների նվազման: Այս ոլորտներում կառավարությունը պետք է անմիջապես վերսկսի բանակցություններ՝ այս ռազմավարական ոլորտներում հիմնական դերակատար կազմակերպություններում բաժնեմասերի Հայաստանի սեփականությունը վերականգնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով իր ստանձնած պարտավորությունները:
Տնտեսական ոլորտ - Փոքր բիզնեսը պետք է ազատվի ուղղիղ հարկերից:
- Միջին բիզնեսը պետք է ազատվի ուղիղ հարկերից մինչեւ երկու տարի ժամկետով:
- Մենաշնորհները պետք է վերացվեն, բացառությամբ նրանցից, որոնք ունեն ռազմավարական նշանակություն եւ սահմանվելու են Ազգային ժողովի կողմից: Այս մենաշնորհային իրավունքները պետք է պատկանեն բացառապես պետական կազմակերպությունների:
- Հարկային եւ մաքսային վարչարարությունը պետք է իրականացվի բացառապես քաղաքացիական եւ հանրային լայն վերակսկողության ներքո գտնվող մարմինների կողմից՝ հավասարության, օրինականության եւ թափանցիկության սկզբունքների խստիվ պահպանմամբ:
Այս պահանջների ի կատար ածումը համազգային անվտանգության խնդիր է այլեւս: Սրանք պահանջներ չեն, որոնք կարեւոր եմ համարում միայն ես: Սրանք պահանջներ են, որոնց մասին ես երկար ժամանակ քննարկումներ եմ ունեցել Սասնա Ծռերի տղաների հետ եւ վստահ եմ, որ իրենց մոտեցումները նույնական են: Տարիներ շարունակ ժողովուրդն ու դրա տարբեր հատվածներ նույնպես ներկայացրել են այս պահանջները, սակայն մնացել են անտեսված եւ արհամարված:
Սրանք պահանջներ են, որոնք ներկայացված են եղել իշխանությանը՝ հանուն Հայաստան պետության: Սրանք պահանջներ են, որոնց չկատարումը կամ կատարման հետաձգումը, իսկ որ ավելի վատ է՝ կատարման նմանակումը քանդում է պետությունն՝ այն վերածելով տգետների եւ ամբարտավանների կողմից կառավարման ենթակա խառնամբոխի:
Ես կոչ եմ անում մեր ժողովրդին եւ քաղաքական կուսակցություններին, վերցնել այս պահանջները եւ բարձրաձայնել իրենց անունից, չթողնել այս պահանջի առաջադրման ծանրությունը Սասնա Ծռերի տղաների վրա: Նաև դրանով ժողովուրդը կձեւավորի այս պահանջների օրինակարգ ներկայացման հնարավորություն, որպեսզի չստացվի, թե որեւէ մեկը փորձում է զենքի ուժով պահանջ պարտադրել Հայաստանում:
Սեֆիլյանը հրապարակել է այն հարցերը, որոնց շուրջ ի վիճակի կլինի «Սասնա Ծռեր»–ին համոզել զենքը վայր դնել
Քանի որ ինձ առ այսօր հնարավորություն չի տրվում Սասնա Ծռերի հետ անմիջական հանդիպման ընթացքում ճշտել նրանց առաջադրած պահանջների շուրջ նրանց դիրքորոշումը, եւ ես արդեն իսկ տեղեկացված եմ, որ իշխանությունը որեւէ ողջամիտ քայլ չի կատարում արյունահեղությունից խուսափելու համար, իսկ ժողովուրդն իսկապես պետք է տեղյակ լինի բանակցային այն բովանդակությունից, որ ես առաջարկում եմ որպես ոսկե միջին, ապա ես հնարավորինս հակիրճ բնութագրեմ, թե որ հարցերն են, որոնց շուրջ, իմ պատկերացմամբ, ես ի վիճակի կլինեմ Սասնա Ծռեր խմբի տղաներին համոզել զենքը վայր դնել:
Սրա համար ինձ հարկավոր է նրանց ուղղակիորեն հանդիպել, իսկ եթե իշխանություններն ունեն որեւէ մտավախություն, որ ես դուրս չեմ գա գնդի տարածքից եւ ինքս զենք կվերցնեմ, ապա ես պատրաստ եմ ընդունել նրանց կողմից առաջադրվելիք ցանկացած երաշխիքի պահանջ: Ես այս լարված իրավիճակում պատրաստ եմ եւ բազմիցս հայտնել եմ այն մասին, որ խնդրի խաղաղ եւ անարյուն կարգավորման համար պատրաստ եմ ձեռնարկել ամեն հնարավորը:
• Ներքեւում նշված պահանջների բավարարման կամ դրանց բավարարմանն ուղղված քայլերի նպատակով անհրաժեշտ է լինելու ժողովրդի վստահության կառավարություն, որի կազմմանը պետք է օր առաջ ձեռնամուխ լինել: Այն զբաղվելու է հիմնականում այս քայլերի անխոչընդոտ իրականացման ուղղությամբ:
Արցախ
- Այս գերխնդրում հիմնական գիծն այն է, որ պետական ամբողջ գործունեության նպատակն է Արցախն իր մինչ 2016թ.-ի ապրիլի 1-ն ունեցած սահմաններով Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս հայտարարելը եւ դրա միջազգային իրավական ամրագրումներին հասնելը: Սա այն ընդունելի շեմն է, որը չի կարելի նվազեցնել:
- Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման տեսլականի իրագործման ուղղությամբ ռազմավարական եւ մարտավարական քայլերի մանրամասները ես ներկայացնելու եմ ըստ անհրաժեշտության:
• Պաշտպանության եւ անվտանգության ոլորտներ
Բանակ
- Արմատապես փոփոխվի մարտական հերթապահության մարտավարությունը, որի հիմնական նպատակն է ավելի քիչ մարդկային ուժերով Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանությունը:
- Բացառել զորակոչիկների կողմից ուղղակի մարտական հերթապահության կրելը: Այդ ծառայությունը պետք է իրականացվի բացառապես կամավորության հիմունքներով պայմանագրային զինծառայողների կողմից: Զավակներ չունեցող պայմանագրային զինծառայողներին պետք է արգելվի մարտական հերթապահության կրելը:
Ոստիկանություն
- Ոստիկանության հրամանատարական ամբողջ կազմի փոփոխություն: Ոստիկանապետն ու իր բոլոր տեղակալները պետք հեռացվեն իրավապահ համակարգից անվերադարձ եւ իրենց գործողությունների համար պետք է կանգնեն քրեական արդարադատության առաջ: Ոստիկանության նոր պետը պետք է լինի ոստիկանության համակարգից դուրս անձնավորություն:
- Ոստիկանության կազմը պետք է էականորեն փոփոխվի՝ ժողովրդի դեմ վարձկանների զորամասեր պահելու փոխարեն, այդ զորամասերի անձնակազմին պետք է անհապաղ հնարավորություն տրվի ավելի բարձր աշխատավարձով պայմանագրային զինծառայության անցնել՝ հայրենիքին արտաքին վտանգից պաշտպանելու նպատակով, բանակում պայմանագրային զինծառայողի կարգավիճակում՝ իրենց կոչումների պահպանմամբ:
- Ոստիկանության նոր պետը եւ նրա տեղակալները պետք է որեւէ առնչություն չունենան վերջին դեպքերի եւ մարտի 1-ի գործողություններին, որպես ուղերձ մնացած բոլորին, որ ժողովրդի արյան վրա ձեռք տաքացնել չի լինելու այլեւս Հայաստանում եւ յուրաքանչյուրը պետք է պատժվի:
Պաշտպանության եւ ինքնիշխանության ոլորտ
- պետք է անմիջապես սկսել բանակցություններ ՌԴ սահմանապահ զորամիավորման կողմից Հայաստանի սահմանների հսկողությունը դադարեցնելու ուղղությամբ՝ ՌԴ զինված ուժերի մնացյալ զորախմբի հարցը թողնելով ապագայում լուծման: Հայաստանի արտաքին սահմանները պետք է հսկվեն միայն Հայաստանի զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների կողմից:
- ՌԴ սահմանապահները պետք է Հայաստանին փոխանցեն Հայաստանի սահմանների հսկողության համար իրենց տրամադրված ողջ ռեսուրսը, ներառյալ նաեւ հետախուզական եւ հակահետախուզական ցանցերը, որքանով որ դա հնարավոր կլինի:
• Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:
Մասնավորապես՝
• Հայկ Կյուրեղյան, Շանթ Հարությունյան եւ մյուսներ, Վոլոդյա Ավետիսյան, Գեւորգ Սաֆարյան: Այս ցանկը սպառիչ չէ: Այս պահին բոլորի անունները չեմ մտաբերի:
• Վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ (Սասնա Ծռեր խմբին ի պաշտպանություն կազմակերպված հավաքների առնչությամբ) ձերբակալված բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցները պետք է փոխվեն եւ նրանց համար ապահովվի արդարության բոլոր պահանջների բավարարմամբ դատաքննություն:
• Պետք է դադարեցվեն բոլոր հալածանքները եւ հետապնդումները, որոնք կապված են վերջին իրադարձությունների հետ:
• Բացի քաղբանտարկյալների հարցից, Հայաստանում արդար դատաքննության իրավունքի համատարած խախտումների պայմաններում պետությունը պետք է լրջորեն քննարկի եւ դիմի աննախադեպ եւ ընդարձակ համաներման՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները: Ցմահ բանտարկյալների համար պատժից պայմանական-վաղաժամկետ ազատումը պետք է իրական հնարավորություն լինի՝ օրենքով նախատեսված չափանիշներին բավարարելու դեպքում:
• Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին
- ընտրական օրենսդրության բարեփոխում, մասնավորապես, գլխավորապես եւ առաջին հերթին ընտրողների կողմից ստորագրված ցուցակների բացարձակ հասանելիություն ժողովրդին եւ յուրաքանչյուրին: Այս ցուցակները ցանկացած իշխանության օրինակարգության վկայականն են, որը 1996թ.-ից ի վեր որեւէ իշխանություն Հայաստանում չի ունեցել: Առանց այդ վկայականի որեւէ մեկը կամ որեւէ խումբ իշխանության հավակնելու իրավունք չունի: Այլապես իր արածը իշխանության յուրացում է, ինչին ականատես ենք արդեն քսան տարի:
Արդարադատության ոլորտ
• Պետական կառավարման, արդարադատության եւ օրենսդիր համակարգի բոլոր օղակներից պետք անվերադարձ հեռացվեն բոլոր այն անձինք, ովքեր առնչություն են ունեցել ա) մարտի 1-ին ժողովրդի դեմ ուժ կիրառելուն եւ հետագայում քաղաքական բանտարկություններին: Եթե նրանք այդ արել են որեւէ սպառնալիքի կամ հարկադրանքի ներքո, ապա պետք է հրապարակային կերպով, ամենայն մարմասնությամբ պարզաբանեն այդ հանգամանքները՝ նշելով անուններ եւ մյուս տվյալները եւ հրապարակայնորեն ներողություն խնդրեն այդ անելու համար: Եւ բ) բոլոր այն պետական պաշտոնյաները, որոնք առնչություն են ունեցել ապօրինի բռնություն գործադրելուն վերջին օրերի ընթացքում, պետք է կանգնեն դատարանի առջեւ:
• Հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի Հայաստանում պետության կարիքների համար մարդկանց ունեզրկման վերաբերյալ վերջին տասնամյակի բոլոր գործերը, եւ այդ կապակցությամբ կառավարությանը կներկայացվի առաջարկներ՝ արդարության վերականգնման նպատակով (Գլխավոր եւ Հյուսիսային պողոտաներ, Լոռվա եւ Սյունիքի մարզեր, եւ այլն):
Սոցիալական եւ բնապահպանական
- Հայաստանի ընդերքի եւ բնության հոշոտումը պետք է դադարեցվի: Ընդերքը պետք է զգուշորեն օգտագործվի եւ բացառապես ու միայն պետական շահերի ամենախիստ պաշտպանությամբ, ստվերային ամբողջ շրջանառության բացառմամբ եւ հանրության վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների կողմից: Ձեւերը մասնագետները պետք է հուշեն:
- Կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետք է անմիջապես ձեռնամուխ լինեն աղքատ եւ աղքատության եզրին գտնվող ընտանիքների վրա դրված վարկային բեռի թեթեւացմանն ուղղված գործունեությանը:
- Էլէկտրաէներգիայի եւ գազի ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողությամբ հասնել դրանց սակագների նվազման: Այս ոլորտներում կառավարությունը պետք է անմիջապես վերսկսի բանակցություններ՝ այս ռազմավարական ոլորտներում հիմնական դերակատար կազմակերպություններում բաժնեմասերի Հայաստանի սեփականությունը վերականգնելու ուղղությամբ՝ հաշվի առնելով իր ստանձնած պարտավորությունները:
Տնտեսական ոլորտ
- Փոքր բիզնեսը պետք է ազատվի ուղղիղ հարկերից:
- Միջին բիզնեսը պետք է ազատվի ուղիղ հարկերից մինչեւ երկու տարի ժամկետով:
- Մենաշնորհները պետք է վերացվեն, բացառությամբ նրանցից, որոնք ունեն ռազմավարական նշանակություն եւ սահմանվելու են Ազգային ժողովի կողմից: Այս մենաշնորհային իրավունքները պետք է պատկանեն բացառապես պետական կազմակերպությունների:
- Հարկային եւ մաքսային վարչարարությունը պետք է իրականացվի բացառապես քաղաքացիական եւ հանրային լայն վերակսկողության ներքո գտնվող մարմինների կողմից՝ հավասարության, օրինականության եւ թափանցիկության սկզբունքների խստիվ պահպանմամբ:
Այս պահանջների ի կատար ածումը համազգային անվտանգության խնդիր է այլեւս: Սրանք պահանջներ չեն, որոնք կարեւոր եմ համարում միայն ես: Սրանք պահանջներ են, որոնց մասին ես երկար ժամանակ քննարկումներ եմ ունեցել Սասնա Ծռերի տղաների հետ եւ վստահ եմ, որ իրենց մոտեցումները նույնական են: Տարիներ շարունակ ժողովուրդն ու դրա տարբեր հատվածներ նույնպես ներկայացրել են այս պահանջները, սակայն մնացել են անտեսված եւ արհամարված:
Սրանք պահանջներ են, որոնք ներկայացված են եղել իշխանությանը՝ հանուն Հայաստան պետության: Սրանք պահանջներ են, որոնց չկատարումը կամ կատարման հետաձգումը, իսկ որ ավելի վատ է՝ կատարման նմանակումը քանդում է պետությունն՝ այն վերածելով տգետների եւ ամբարտավանների կողմից կառավարման ենթակա խառնամբոխի:
Ես կոչ եմ անում մեր ժողովրդին եւ քաղաքական կուսակցություններին, վերցնել այս պահանջները եւ բարձրաձայնել իրենց անունից, չթողնել այս պահանջի առաջադրման ծանրությունը Սասնա Ծռերի տղաների վրա: Նաև դրանով ժողովուրդը կձեւավորի այս պահանջների օրինակարգ ներկայացման հնարավորություն, որպեսզի չստացվի, թե որեւէ մեկը փորձում է զենքի ուժով պահանջ պարտադրել Հայաստանում:
Ժիրայր ՍէՖիլյան
Վարդաշեն ՔԿՀ, 31 07 2016թ.