Լրահոս

14.12.2009 16:07

Կարեն Բեքարյանը կողմնակից է արձանագրությունների վավերացմանը վերապահումներով

Կարեն Բեքարյանը կողմնակից է արձանագրությունների վավերացմանը վերապահումներով

Մեկնաբանելով միջազգային պայմանագրերի վավերացմանը, ստորագրմանը և չեղյալ հայտարարմանը վերաբերող ՀՀ օրենսդրությունում լրացումներ իրականացնելու վերաբերյալ  Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն ասել է, որ դա Հայաստանի ներպետական օրենսդրության խնդիրն է, և առավել քան ընկալելի ու հասկանալի է.

-Անձամբ ինքս էլ բոլոր հնարավոր առիթներով եղել եմ բարձրաձայնողն ու առաջարկողը, որ ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքում ամրագրվեն համապատասխան դրույթներ, համաձայն որոնց, եթե մի կողմից վավերացված փաստաթուղթը մյուս կողմից արժանանում է անհարկի ձգձգումների՝ դրանով իսկ հարված հասցնելով մեր շահերին, մենք կունենանք ամրագրված օրենքով գործընթաց՝ միակողմանիորեն դուրս գալու ստորագրումից, այսինքն՝ չեղյալ հայտարարել վավերացումը և դուրս գալ գործընթացից,- նշել է Կարեն Բեքարյանը։

Նրա կարծիքով դա հետևանք է մեկ այլ հիմնական թեզի, երբ շատերն ասում են, որ կա՛մ ՍԴ-ն պետք է բացասական եզրակացություն տա, կա՛մ Ազգային ժողովը խնդրին վերաբերվի վերապահումներով։ Նա նաև նշել է, որ ինքը մշտապես կողմնակից է եղել երկրորդ տարբերակին, այն է՝ վավերացնել արձանագրությունները, սակայն զուգահեռաբար, բոլոր հնարավոր ներպետական ակտերով ապահովել մաքսիմալ երաշխավորված վիճակ հնարավոր ռիսկերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։