Լրահոս

31.07.2016 16:47


Սեդրակ Նազարյանի վիրահատությունն ավարտվել է. վիճակը կայուն ծանր է (լրացված)

Սեդրակ Նազարյանի վիրահատությունն ավարտվել է. վիճակը կայուն ծանր է (լրացված)

«Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սեդրակ Նազարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել. «Գիտակցությունը տեղն է, բայց միացված է ապարատին»։

Նաև տեղեկություն է ստացվել, որ Արմեն Լամբարյանն ընկել է կոմայի մեջ։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է.

«ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված զինված խմբի անդամին վիրահատել են, այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր։ Միացվել է արհեստական շնչառական սարք։
Նշենք, որ հուլիսի 29­ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն դիմածներից ևս երեքը դուրս է գրվել։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 22­–ը»։

Ավելի վաղ Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն էր տարածել, որ Սեդրակ Նազարյանին կրծքից վիրավորել են:

Ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Այսօր՝ ժամը 9.30-ի սահմաններում, ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ում բուժօգնություն է ցուցաբերվել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը