Կարծիք

31.07.2016 14:01


Ամեն քեզ խփելուց դու ավելի ես ուժեղանում

Ամեն քեզ խփելուց դու ավելի ես ուժեղանում

Ժողովուրդ ջան, խաղաղ անհնազանդությունը չի ենթադրում, որ քո նկատմամբ հատուկ միջոցներ, հրազեն չեն կիրառելու։ Ամենակարևորը՝ որ մարդիկ դրանից չվախենան ու հաջորդ պահին, ժամին, օրը էլի կանգնած լինեն իրենց պահանջներով։

Ոստիկանությունը ժողովրդի ծնունդ է։ Նա չի կարող ինքն իրեն հավերժ խփի։ 1-2 անգամ սենց խաղաղ ցույցի խփելուց համակարգը քանդվելու է։ Խաղաղ անհնազանդության հիմքում հոգեբանությունն է։ Հիմքը էն է, որ ամեն քեզ խփելուց դու ավելի ես ուժեղանում։ Երբ մինչև ատամները զինված մարդը կանգնում է չընկրկող, հաստատակամ, բայց անզեն մարդու դեմ, հաղթողն անզենն է լինում։ Սա մի քիչ դժվար է ընկալել, որովհետև վախ, հզորագույն կամք, հերոսություն հասկացություններն իռացիոնալ են, իսկ զենքի կիրառման հնարավոր հետևանքները՝ կոնկրետ, ընկալելի։ Բայց եթե տենց լիներ, բռնապետությունները երբեք չէին տապալվի։

Ընտրությունը ժողովրդինն է, բայց խաղաղ անհնազանդությունը արդյունքի է հասցնում մինիմալ արյամբ կամ առանց դրա։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը