ՊՊԾ գնդի տարածքում այլևս բուժաշխատողներ չկան (տեսանյութ)
ՊՊԾ գնդի տարածքում այլևս բժիշկ չկա: Շտապօգնության երկու բուժաշխատող Նորայր Թևանյանը և Մալինա Մարգարյանը դուրս են եկել գնդի տարածքից: Այս մասին ասել է Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը:
Արդեն ազատության մեջ գտնվող բուժաշխատողները իրենց առաջին հարցազրույցի ընթացքում ասել են, որ իրենք՝ օգտվելով զինված խմբի անդամների քնած լինելու հանգամանքից՝ դուրս են եկել տարածքից և իրավապահների աջակցությամբ՝ հասել անվտանգ գոտի:
Հուլիսի 27-ից, «Շտապօգնություն» ՓԲԸ-ի չորս բուժաշխատողներ` բժիշկներ Նորայր Թևանյանը և Սալվադոր Խեչոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը և բուժակ Դավիթ Տոնոյանը գտնվում էին ՊՊԾ-ի գնդի տարածքում: Նույն օրը ավելի ուշ «Սասնա ծռեր» խումբը թույլ էր տվել Դավիթ Տոնոյանին դուրս գալ տարածքից: Հուլիսի 31-ին էլ վիրավորների հետ միասին պարեկապահակային գնդի տարածքից դուրս էր եկել բժիշկ Սալվադոր Խեչոյանը։

7or.am