Բժիշկ Արմեն Գալստյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ խնդրելով իրեն թույլ տալ մտնել ՊՊԾ գնդի տարածք և բուժօգնություն ցուցաբերել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին.
«Գաստրոէնտերոլոգ եմ, կարող եմ իրականացնել առաջին բուժօգնություն: Միանում եմ, և պատրաստակամություն հայտնում առանց երաշխիքներ պահանջելու, առանց դեղորայք պահանջելու, առանց հետագա մեղադրանքներից ապահովագրվելու: Թույլ տվեք օգնություն ցուցաբերել մարտական գործողություններից տուժած Ապստամբ պաշարվածներին…
ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին
Պարոն նախարար,
Հավատալով, որ բժիշկի պարտականությունն է մշտապես կարիքավորի կողքին գտնվել և բուժօգնություն ցուցաբերել, ցավով նկատեցի, որ ապստամբներին մի քանի օր առանց բուժօգնության մնալու համար ոչ մի բժիշկ իր խոսքը չհնչեցրեց: Էլ ավելի ցավեցի, որ վերջին օրվա ընթացքում մամուլի հեղեղված է պատանդ բժիշկների վերաբերյալ տեղեկատվությամբ:
Հաշվի առնելով, * որ նախորդ օրերին շտապօգնության ոչ մի բուժաշխատող ՊՊԾ-ի տարածքում գտնվելուց հետո երբեք չգանգատվեց ապստամբների կողմից վատ վերաբերմունքի համար, * որ ապստամբները իրենց մոտ պատանդ չպահեցին անգամ ոստիկաններին, * որ մամուլով և հեռուստատեսությամբ հնչում եմ միակողմանի կոչեր, ես, որպես ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ նման միակողմանի կոչերը և անհրաժեշտ քայլերի բացակայությունը վնասում են բժշկի անվանը:
Այդ պատճառով կոչ եմ անում`
1. Վերսկսել կանոնավոր կերպով շտապօգնության հերթափոխով ապահովել ՊՊԾ տարածքի մարդկանց բուժօգնությունը, ինչպես որ առաջին օրերին էր: Այլապես ստացվում է տպավորություն, որ ջուրը և բուժանձնակազմը ոստիկանների համար էր այնտեղ, այլ ոչ բոլորի համար: Որպես բժիշկ, ես այն կարծիքին եմ, որ անգամ թշնամին պիտի հայ բժշկի կողմից օգնություն ստանա, հետևաբար ապստամբներին առանց բուժօգնության թողնելը համարում եմ սխալ:
2. Դա կատարել հատուկ պատրաստվածություն ունեցող բժշկական անձնակազմով: Կարծեմ, ունենք նման պատրաստություն ստացած անձնակազմ, ովքեր ծառայում են ՆԱՏՕ–ի կազմում, կամ վերջին հաշվով ունենք ռազմական և ոստիկանական բժշկական անձնակազմ:
3. Միանշանակ ԱՆ-ն պիտի փաստի, որ ապստամբներին առանց ջուր թողնելը նույնպես հակահիգիենիկ է, հատկապես ամռան շոգերին, և պետք է քայլեր ձեռնարկվեն ջրամատակարարման վերականգնման համար` վարակիչ հիվանդությունների առաջացումը կանխելու համար: Կարծում եմ, բոլորիս հայտնի է նաև, որ երկարատև քաղցը կարող է մարդկանց մոտ դյուրագրգռություն և ոչադեկվատություն առաջացնել` անկախ իրենց կամքից: Հասկանալի է, թե դա ինչ հետևանք կարող է բերել, և ովքեր ստիպված կլինեն կիսել դրա պատասխանատվությունը:
4. Բուժօգնության, ինչպես նաև ջրի և սննդի մատակարարման խնդրում ընդգրկել Կարմիր Խաչին, եթե այլ տարբերակ չկա այդ խոչընդոտը հաղթահարելու:
Եթե ԱՆ-ը և այլ կառույցներ, այդ թվում Կարմիր Խաչը, չի կարող կազմակերպել այս, ապա ես` բժիշկ Արմեն Գալստյանս պատրաստ եմ որպես բժիշկ մասնակցելու ՊՊԾ գնդում գտնվող ապստամբների բուժօգնությանը, փոխարինելով այնտեղ գտնվող բժիշկներից մեկին, * եթե լինի երաշխիք, որ իմ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ` բժշկական գործունեության համար աշխատանքի հետ կապված կամ պետական օրգանների կողմից հալածանքի չեմ ենթարկվի, * եթե երաշխիք լինի, որ ոստիկանության կամ այլ օրգանների կողմից չեմ գնդակահարվի (ապստամբների կողմից երաշխիք չեմ պահանջում), * եթե ԱՆ-ը ապահովի անհրաժեշտ բժշկական գործիքներով և դեղորայքով, ջրով (անշուշտ դեղորայքն ու ջուրը կարող են կամավորականներն էլ ապահովել, բայց տեսնում ենք, որ ոստիկանությունը արգելում է դրանք ներս տանել):
Վստահ եմ, որ այս կոչին կմիանան շատ բժիշկներ, եթե վերոհիշյալ երաշխիքները Դուք, որպես իշխանության ներկայացուցիչ, կարողանաք տրամադրել:
Նախապես նշեմ, որ վիրաբույժ չեմ, հետևաբար վիրաբուժական ծառայություն ցուցաբերել չեմ կարողանա (այլ միայն վերքերի ու վնասվածքների դեպքում առաջին բուժօգնություն): Նաև հասկանում եմ, որ բժշկի աշխատանքի որակը 24 ժամից իջնում է` հատկապես սննդի և ջրի բացակայության պայմաններում, հետևաբար այնտեղ գտնվող բուժաշխատողները փոխարինման կարիք ունեն (նույնը կվերաբերի հետագայում ցանկացած մեկին, ով նրանց կփոխարինի):
Բժիշկ գործընկերներիս եմ դիմում. նամակը գրված է իմ անունից, քանի որ ես պարզապես չգիտեի, թե ուրիշ ով կմիանար: Բայց այն կարող է լինել Ձեզանից յուրաքանչյուրինը հավասար չափով, ով ներքևում իր ցանկությունը և անուն ազգանունը կնշի:
Բժիշկը դիմում է ՊՊԾ գունդ մտնելու խնդրանքով
Բժիշկ Արմեն Գալստյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ խնդրելով իրեն թույլ տալ մտնել ՊՊԾ գնդի տարածք և բուժօգնություն ցուցաբերել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին.
«Գաստրոէնտերոլոգ եմ, կարող եմ իրականացնել առաջին բուժօգնություն: Միանում եմ, և պատրաստակամություն հայտնում առանց երաշխիքներ պահանջելու, առանց դեղորայք պահանջելու, առանց հետագա մեղադրանքներից ապահովագրվելու: Թույլ տվեք օգնություն ցուցաբերել մարտական գործողություններից տուժած Ապստամբ պաշարվածներին…
ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին
Պարոն նախարար,
Հավատալով, որ բժիշկի պարտականությունն է մշտապես կարիքավորի կողքին գտնվել և բուժօգնություն ցուցաբերել, ցավով նկատեցի, որ ապստամբներին մի քանի օր առանց բուժօգնության մնալու համար ոչ մի բժիշկ իր խոսքը չհնչեցրեց: Էլ ավելի ցավեցի, որ վերջին օրվա ընթացքում մամուլի հեղեղված է պատանդ բժիշկների վերաբերյալ տեղեկատվությամբ:
Հաշվի առնելով,
* որ նախորդ օրերին շտապօգնության ոչ մի բուժաշխատող ՊՊԾ-ի տարածքում գտնվելուց հետո երբեք չգանգատվեց ապստամբների կողմից վատ վերաբերմունքի համար,
* որ ապստամբները իրենց մոտ պատանդ չպահեցին անգամ ոստիկաններին,
* որ մամուլով և հեռուստատեսությամբ հնչում եմ միակողմանի կոչեր,
ես, որպես ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ նման միակողմանի կոչերը և անհրաժեշտ քայլերի բացակայությունը վնասում են բժշկի անվանը:
Այդ պատճառով կոչ եմ անում`
1. Վերսկսել կանոնավոր կերպով շտապօգնության հերթափոխով ապահովել ՊՊԾ տարածքի մարդկանց բուժօգնությունը, ինչպես որ առաջին օրերին էր: Այլապես ստացվում է տպավորություն, որ ջուրը և բուժանձնակազմը ոստիկանների համար էր այնտեղ, այլ ոչ բոլորի համար: Որպես բժիշկ, ես այն կարծիքին եմ, որ անգամ թշնամին պիտի հայ բժշկի կողմից օգնություն ստանա, հետևաբար ապստամբներին առանց բուժօգնության թողնելը համարում եմ սխալ:
2. Դա կատարել հատուկ պատրաստվածություն ունեցող բժշկական անձնակազմով: Կարծեմ, ունենք նման պատրաստություն ստացած անձնակազմ, ովքեր ծառայում են ՆԱՏՕ–ի կազմում, կամ վերջին հաշվով ունենք ռազմական և ոստիկանական բժշկական անձնակազմ:
3. Միանշանակ ԱՆ-ն պիտի փաստի, որ ապստամբներին առանց ջուր թողնելը նույնպես հակահիգիենիկ է, հատկապես ամռան շոգերին, և պետք է քայլեր ձեռնարկվեն ջրամատակարարման վերականգնման համար` վարակիչ հիվանդությունների առաջացումը կանխելու համար: Կարծում եմ, բոլորիս հայտնի է նաև, որ երկարատև քաղցը կարող է մարդկանց մոտ դյուրագրգռություն և ոչադեկվատություն առաջացնել` անկախ իրենց կամքից: Հասկանալի է, թե դա ինչ հետևանք կարող է բերել, և ովքեր ստիպված կլինեն կիսել դրա պատասխանատվությունը:
4. Բուժօգնության, ինչպես նաև ջրի և սննդի մատակարարման խնդրում ընդգրկել Կարմիր Խաչին, եթե այլ տարբերակ չկա այդ խոչընդոտը հաղթահարելու:
Եթե ԱՆ-ը և այլ կառույցներ, այդ թվում Կարմիր Խաչը, չի կարող կազմակերպել այս, ապա ես` բժիշկ Արմեն Գալստյանս պատրաստ եմ որպես բժիշկ մասնակցելու ՊՊԾ գնդում գտնվող ապստամբների բուժօգնությանը, փոխարինելով այնտեղ գտնվող բժիշկներից մեկին,
* եթե լինի երաշխիք, որ իմ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ` բժշկական գործունեության համար աշխատանքի հետ կապված կամ պետական օրգանների կողմից հալածանքի չեմ ենթարկվի,
* եթե երաշխիք լինի, որ ոստիկանության կամ այլ օրգանների կողմից չեմ գնդակահարվի (ապստամբների կողմից երաշխիք չեմ պահանջում),
* եթե ԱՆ-ը ապահովի անհրաժեշտ բժշկական գործիքներով և դեղորայքով, ջրով (անշուշտ դեղորայքն ու ջուրը կարող են կամավորականներն էլ ապահովել, բայց տեսնում ենք, որ ոստիկանությունը արգելում է դրանք ներս տանել):
Վստահ եմ, որ այս կոչին կմիանան շատ բժիշկներ, եթե վերոհիշյալ երաշխիքները Դուք, որպես իշխանության ներկայացուցիչ, կարողանաք տրամադրել:
Նախապես նշեմ, որ վիրաբույժ չեմ, հետևաբար վիրաբուժական ծառայություն ցուցաբերել չեմ կարողանա (այլ միայն վերքերի ու վնասվածքների դեպքում առաջին բուժօգնություն):
Նաև հասկանում եմ, որ բժշկի աշխատանքի որակը 24 ժամից իջնում է` հատկապես սննդի և ջրի բացակայության պայմաններում, հետևաբար այնտեղ գտնվող բուժաշխատողները փոխարինման կարիք ունեն (նույնը կվերաբերի հետագայում ցանկացած մեկին, ով նրանց կփոխարինի):
Բժիշկ գործընկերներիս եմ դիմում. նամակը գրված է իմ անունից, քանի որ ես պարզապես չգիտեի, թե ուրիշ ով կմիանար: Բայց այն կարող է լինել Ձեզանից յուրաքանչյուրինը հավասար չափով, ով ներքևում իր ցանկությունը և անուն ազգանունը կնշի:
Հարգանքներով` Արմեն Գալստյան»: