Քաղաքական

31.07.2016 11:46


Համակարգող խորհուրդը հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին

Համակարգող խորհուրդը հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին

Համակարգող խորհուրդը, որի անդամն եմ նաև ես, հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին, ելնելով այն բանից, որ մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեությունը: Սասնա ծռերից Վարուժան Ավետիսյանի հայտարարած վստահության արժանի գործիչները ձերբակալված են: Ձերբակալված է նաև վստահության աղբյուր Ալեք Ենիգոմշյանը: Ուստի, համարում եմ աննպատակահարմար, ոչ արդյունավետ ու նաև անօգտակար՝ իմ կողմից Սասնա ծռերի գործողությունով պայմանավորված Շարժումը կոորդինացնող Խորհրդի անունից գործելը:

Կրկին անգամ դիմում եմ հանրային վստահություն ունեցով անձանց, այդ թվում նաև պատգամավորների, ստանձնել ստեղծված Շարժման առաջնորդումը, չթողնել Սասնա ծռերին միայնակ:

Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ իմ հնարավորությունների չափով օգտակար լինել Շարժմանն ու Հայաստան պետության վերակերտման պայքարին։

Համակարգող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյան

Այս խորագրի վերջին նյութերը