Կարծիք

31.07.2016 00:04


Օրենքով ամրագրեք, որ Բաղրամյան պողոտան ՀՀ տարածքից դուրս է

Օրենքով ամրագրեք, որ Բաղրամյան պողոտան ՀՀ տարածքից դուրս է

Օրենքով ամրագրեք, որ Բաղրամյան պողոտան ՀՀ տարածքից դուրս է, վերջանա-գնա, էլի...
Եթե ամեն անգամ այնտեղ մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները հանդիպում են խիստ վիզային ռեժիմի, ուրեմն՝ այդ պողոտան Հայաստանի Հանրապետությունից դուրս է գտնվում:
Մնում է զարմանալ, թե ինչո՞ւ է Հայաստան պետությունը ղեկավարվում նրա սահմաններից դուրս գտնվող տարածքից:
Բաղրամյանի սկզբնամասում սահմանային անցակետ դրեք, պրծնի-գնա, էլի...
Թե չէ, ինչի՞ նման են սահմանի այն կողմում նստած «մեծն շախմատիստի» կատարած քայլերը. ամեն քայլից հետո մեկի աչքն է դուրս թռնում, մի քանիսն իրենց կյանքին հրաժեշտ են տալիս, տասնյակ մարդիկ վիրավորվում ու ընկնում են հիվանդանոցներ, հարյուրավորները՝ բերման են ենթարկվում, ձերբակալվում ու կալանավորվում են...հարյուրհազարավորներն էլ արտագաղթում են...
Բայց մեզ թույլ չի տրվում սահմանն անցնել ու այնտեղ մի քիչ էլ մեր «շախմատային պարտիան» ցուցադրել...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը