ԵՄ հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Հայասատանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ կապված Էրեբունու ոստիկանական տարածքի գրավման հետ, խիստ մտահոգիչ են: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել պատանդ վերցված բուժանձնակազմին:
Միաժամանակ վերահաստատում ենք մեր հորդորը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին, ձեռնպահ մնալ բիրտ ուժի գործադրումից հասարակական հանրահավաքները կառավարելիս: Ցուցարարներին նույնպես հորդորում ենք ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:
Քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն ու բռնությունը անընդունելի են: Կոնֆլիկտների լուծումն անհրաժեշտ է գտնել քաղաքական երկխոսության միջոցով՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի մթնոլորտում: