Քաղաքական

30.07.2016 20:02


Ալեք Ենիգոմշյանը կալանավորվել է

Ալեք Ենիգոմշյանը կալանավորվել է

Կենտրոն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց կալանավորել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Այս առնչությամբ Բաղդասարյանը նաև հայտնում է. «Դատավարությունն առանձնահատուկ էր նաև դատավոր Մ.Մակյանի վարքագծով, տպավորությունս այն էր, որ Ալեք Ենիգոմշյանը հանցագործություն է կատարել իր դեմ և դատավորը պատեհ պահ է գտել իրեն պատժելու: Մակյանի պատկերացումը. «Կանգնեք ես Ձեզ ասում եմ», «Կնստեք, երբ ես եմ Ձեզ ասում» (ցավոք դատավորի տոնը չեմ կարում արտահայտել) հաշվանդամություն ունեցող մարդու նկատմամբ բացարձակապես չէր տեղավորվում անաչառ դատավորի կերպարի մեջ»:

Մանրամասները՝ ArmLur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը