Քաղաքական

30.07.2016 12:34


Կ. Անդրեասյան. «Հայաստանում մոռացել են մարդու իրավունքների մասին»

Կ. Անդրեասյան. «Հայաստանում մոռացել են մարդու իրավունքների մասին»

Ակնհայտ է, որ Հայաստանում մոռացել են մարդու իրավունքների մասին: Այս մասին «Hraparak.аm»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը:

«Ոչ միայն մարդու իրավուքների մասին են մոռացել, այլ նաեւ Սահմանադրության, օրենքների: Խոսքը հատկապես իշխանությունների մասին է: Այնպիսի տպավորություն է, որ սահմանադրական հանրաքվեից հետո ուղղակի պատռվել եւ մի կողմ է նետվել ողջ իրավական համակարգը»,-հայտարարեց Անդրեասյանը՝ հավելելով. «2008 թվականի մարտի 1-ից հետո իմ պաշտոնավարման ընթացքում նման վայրենի խախտումներ ուղղակի չեմ տեսել, եւ կարծում եմ` սա խայտառակություն է, որը վաղուց մոռացված էր մեր կողմից, եւ մենք հույս ունեինք, որ այլեւս ՀՀ-ում նման երեւույթներ չեն դիտվի: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պետք չի դրա համար լինել ոչ իրավապաշտպան, ոչ իրավաբան, ոչ մասնագետ, ուղղակի ցնցող է: Եւ ես նույնպես ցնցված եմ, այլ խոսքեր չեմ գտնում ասելու»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը