Լրահոս

30.07.2016 10:28


Մահակներով զինված ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա (տեսանյութ)

Մահակներով զինված ոստիկանները հարձակվել են լրագրողների վրա (տեսանյութ)

Սարի թաղում ոստիկանության և ցուցարարների բախման ժամանակ տուժել են նաև լրագրողները։

Երբ ոստիկանությունը պայթուցիկներ է նետել քաղաքացիների ուղղությամբ, վնասվածքներ են ստացել «Ա1+»-ի լրագրողն ու օպերատորը։ Այնուհետև մահակներով զինված ոստիկանները հարձակվել են նրանց վրա, հանել մեքենայից, պոկել լրագրողական բեյջերը:

«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը