Լրահոս

30.07.2016 10:20


Բերման է ենթարկվել 100–ից ավելի քաղաքացի (տեսանյութ)

Բերման է ենթարկվել 100–ից ավելի քաղաքացի (տեսանյութ)

Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելուց հետո բերման է ենթարկվել 100-ից ավելի քաղաքացի:

Այս մասին «Интерфакс»–ին հայտնել է ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը, սակայն բերման ենթարկվածների հստակ թվաքանակ դժվարացել է նշել։

Հիշեցնենք՝ հուլիսի 29–ին ցուցարարները հերթական հանրահավաքն են անցկացրել Ազատության հրապարակում, որից հետո երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ:

Ոստիկանությունը ցրել է Խորենացի փողոցում և Սարի թաղում ընթացող ցույցերը՝ կիրառելով հատուկ միջոցներ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը