Լրահոս

23.10.2010 11:00


Առաջարկվում է ստեղծել հայ–ադրբեջանական համատեղ հանձնաժողով

«Vesti.az» գործակալությանը տված հարցազրույցում Ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների ազատարձակման և անհետ կորածների ու պատանդների որոնման միջազգային աշխատանքային խմբի համանախագահ Բեռնհարդ Քլազենն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս փուլում կարող են պատանդների խնդրի լուծման ուղղությամբ հստակ մեխանիզմ մշակել։

«Դրա համար անհրաժեշտ է ստեղծել մեկ ընդհանուր հանձնաժողով, որտեղ կաշխատեն անհետ կորածների հարցերով հայ և ադրբեջանցի մասնագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ հանձնաժողովը պետք է զբաղվի բացառապես հումանիտար հարցերով։ ԼՂ-ի կարգավիճակի հարցի քննարկումը չի մտնում այդ հանձնաժողովի իրավասությունների մեջ։ Բայց միևնույն ժամանակ կողմերը պետք է երաշխիքներ տան, որ հարգալից կվերաբերվեն գերության մեջ գտնվածների նկատմամբ։ Ժամանակն է մոռանալ խորհրդային ժամանակաշրջանը, երբ գերությունը խայտառակություն էր համարվում, և գերության մեջ գտնվածներին կասկածանքով էին վերաբերվում։ Նրանք հոգեբանական վերականգնման, հարգանքի և աջակցության կարիք ունեն»,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը