Քաղաքական

29.07.2016 16:10


Լևոն Բարսեղյան. «Չկարողացան մի գործ սարքել»

Լևոն Բարսեղյան. «Չկարողացան մի գործ սարքել»

–Սերժիկ Սարգսյանն՝ իր բովանդակ խելքով, իր քննչականով, իր մենթուրայով չկարողացավ մի գործ սարքել։ Հազիվ 2 օր կարողացավ պահել,–այս մասին ազատ արձակվելուց անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նա նշել է, որ Գյումրու և Շենգավիթի ոստիկանություններում եղել է արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունք.

–Ինձ առանց որևէ հիմքի բերման ենթարկելու պահից 16 ժամ շարունակ պահել են։ Այդ ամբողջ ընթացքում Շենգավիթի մենթովկայում թույլ չեն տվել օգտվել զուգարանից, ջուր եմ խնդրել, սակայն մերժել են՝ ասելով, թե ջուրն առաջին հարկում է, իսկ մենք՝ երրորդ,–ասել է Լ. Բարսեղյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը