Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին կարծում է, որ նոր ճանապարհների կառուցումով աշխուժացել է հայաբնակ Ջավախքը։
-Այդ մարդիկ ամբողջությամբ կտրված էին Վրաստանի մնացած մասից։ Նախկինում նրանց համար ավելի հեշտ էր Երևան հասնել, ամբողջ մթերքը գնում էր Հայաստան, այդ մարդիկ վրացերենն ուսումնասիրելու անհրաժեշտություն չունեին, այդ պատճառով էլ դա նաև քաղաքական տեսանկյուն ունի,-ասել է Սահակաշվիլին։
Նրա խոսքերով' Ջավախք-Թբիլիսի նոր ճանապարհի կառուցումով Թբիլիսիի շուկաներում պանրի նոր տեսականի է հայտնվել։ Բացի դրանից, տարածաշրջանում նույն նախագծերի վրա աշխատում են հայերն ու ադրբեջանցիները, և ինչպես ասել է Սահակաշվիլին, նրանց միջև լիարժեք փոխհամաձայնություն և համագործակցություն է։
Նոր ճանապարհների կառուցման հաշվին Վրաստանում հայտնվել են բետոն արտադրող 36 նոր ձեռնարկություն և ասֆալտի 32 գործարան։
Սահակաշվիլին խոսել է Ջավախքի մասին

Ըստ Regnum–ի