Պատասխանատու պաշտոնյաները հաստատեցին, որ խավարասերների առկայությունը սովորական բան է
«Սասնա ծռերի» արածը նորանոր խնդիրներ է ջրի երես հանում, որոնց մասին քիչ ենք խոսում: Երեկ տարբեր լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ զինված խմբի վիրավոր անդամները՝ Հովհաննես Հարությունյանը և Արամ Մանուկյանը, ձերբակալվածների հիվանդանոցում պահվում են անմարդկային պայմաններում. հիվանդասենյակում խավարասերներ են վազվզում, պատերը բորբոսնած են և այլն: Այսօր նաև պատասխանատու պաշտոնյաները հաստատեցին, որ նման բան կարող է լինել. դա սովորական բան է նրանց համար, քանի որ «շենքը հին է»:
Ո՛չ, հարգելիներս, դա նորմալ չէ: Մենք ընտրել ենք իրավական պետություն կառուցելու ճանապարհը, համապատասխան Սահմանադրություն ենք ընդունել. շատ էլ որ Սերժ Սարգսյանը բռնացել ու խեղաթյուրել է այն: Դրանով մենք ընտրել ենք օրինազանց քաղաքացիներին պատժելու միակ օրինական ճանապարհը: Պետությունն էլ իր համապատասխան կառույցներով հանձն է առել իրականացնել այդ գործառույթը՝ պահել դատապարտյալներին:
Եվ եթե այդպես է, պետությունն իրավունք չունի և հասարակությունից այդպիսի մանդատ չի ստացել, որ դատապարտյալներին տառականներով պատժի. դա հակասահմանադրական է: Ես չեմ խոսում այն մասին, թե ինչի համար և ոնց են այդ մարդիկ դատապարտվել, դա այլ հարց է: Բայց ոչ մի դատարան որևէ քաղաքացու չի դատապարտել, օրինակ, 5 տարվա ազատազրկման ու խավարասերներով լի հիվանդանոցում՝ անմարդկային պայմաններում հարկադիր բուժում ստանալուն: Եթե մեր պետության համար, օրինակ, Երևանի քաղաքապետարանի կարիքների համար թանկարժեք կոնյակ առնելն ավելի կարևոր է, քան սեփական քաղաքացիների արժանապատվությունը, թող դատապարտյալներին բուժօգնություն տրամադրեն հանրապետական հիվանդանոցներում: Սեփական քաղաքացու նկատմամբ նման վերաբերմունքն է ամոթալի, այլ ոչ թե այն, որ հյուրերին Կառավարության շենքում ընդունում էին չվերանորոգված, ոսկով չպատված դահլիճում:
Պատասխանատու պաշտոնյաները հաստատեցին, որ խավարասերների առկայությունը սովորական բան է
«Սասնա ծռերի» արածը նորանոր խնդիրներ է ջրի երես հանում, որոնց մասին քիչ ենք խոսում: Երեկ տարբեր լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ զինված խմբի վիրավոր անդամները՝ Հովհաննես Հարությունյանը և Արամ Մանուկյանը, ձերբակալվածների հիվանդանոցում պահվում են անմարդկային պայմաններում. հիվանդասենյակում խավարասերներ են վազվզում, պատերը բորբոսնած են և այլն: Այսօր նաև պատասխանատու պաշտոնյաները հաստատեցին, որ նման բան կարող է լինել. դա սովորական բան է նրանց համար, քանի որ «շենքը հին է»:
Ո՛չ, հարգելիներս, դա նորմալ չէ: Մենք ընտրել ենք իրավական պետություն կառուցելու ճանապարհը, համապատասխան Սահմանադրություն ենք ընդունել. շատ էլ որ Սերժ Սարգսյանը բռնացել ու խեղաթյուրել է այն: Դրանով մենք ընտրել ենք օրինազանց քաղաքացիներին պատժելու միակ օրինական ճանապարհը: Պետությունն էլ իր համապատասխան կառույցներով հանձն է առել իրականացնել այդ գործառույթը՝ պահել դատապարտյալներին:
Եվ եթե այդպես է, պետությունն իրավունք չունի և հասարակությունից այդպիսի մանդատ չի ստացել, որ դատապարտյալներին տառականներով պատժի. դա հակասահմանադրական է: Ես չեմ խոսում այն մասին, թե ինչի համար և ոնց են այդ մարդիկ դատապարտվել, դա այլ հարց է: Բայց ոչ մի դատարան որևէ քաղաքացու չի դատապարտել, օրինակ, 5 տարվա ազատազրկման ու խավարասերներով լի հիվանդանոցում՝ անմարդկային պայմաններում հարկադիր բուժում ստանալուն: Եթե մեր պետության համար, օրինակ, Երևանի քաղաքապետարանի կարիքների համար թանկարժեք կոնյակ առնելն ավելի կարևոր է, քան սեփական քաղաքացիների արժանապատվությունը, թող դատապարտյալներին բուժօգնություն տրամադրեն հանրապետական հիվանդանոցներում:
Սեփական քաղաքացու նկատմամբ նման վերաբերմունքն է ամոթալի, այլ ոչ թե այն, որ հյուրերին Կառավարության շենքում ընդունում էին չվերանորոգված, ոսկով չպատված դահլիճում:
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից