Կարծիք

29.07.2016 14:10


«Մենք բոլորս մեղավոր ենք» և «5000 դրամով ծախվողն է մեղավոր» արտահայտություններն իրականությունը խեղաթյուրող են

«Մենք բոլորս մեղավոր ենք» և «5000 դրամով ծախվողն է մեղավոր» արտահայտություններն իրականությունը խեղաթյուրող են

«Մենք բոլորս մեղավոր ենք» և «5000 դրամով ծախվողն է մեղավոր» արտահայտություններն իրականությունը խեղաթյուրող են:

Նախ՝ բոլորս մեղավոր չենք, կա կոնկրետ մեղավոր: Իրավիճակը ստեղծվել է Սերժի պատառով: Նա իր անվերջ իշխելու ցանկությունով, փոփոխությունների համար պայքարողների հանդեպ ուժ կիրառելով ստեղծել է նման իրավիճակ:

Հետո էլ ընտրությունների հիմնական կեղծողն ու շահառուն կրկին Սերժ Սարգսյանն է: Մի ամբողջ մեքենա է նա իր վերահսկողության տակ պահում կեղծիքների համար, որով կեղծում է ընտրությունները: Ի դեպ, բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ փողով ընտրողները ամենաքիչ տոկոսն են կազմում. կեղծիքի հիմնական գործիքը լցոնումն ու թվեր նկարելն է: Բնակչության մեծամասնությունը հիմնականում գնում նորմալ ընտրություն է կատարում:

Մի խոսքով, մի՛ խուսափեք կոնկրետ մեղավորի ու պատասխանատուի մասին խոսել:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը